Այսօր առավոտյան 68 տարեկան հասակում երկարատև ու ծանր հիվադությունից հետո կյանքից հեռացել է «Արարատ 73»-ի լեգենդար ավագ Հովհաննես Զանազանյանը:


Ֆուտբոլով սկսել է զբաղվել 1959թ. Երևանի «Սպարտակում», մարզիչ Քաջայր Փոլադյանի մոտ։ 1965թ. տեղափոխվել է Ղափանի «Լեռնագործ», որի կազմում հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Բ» դասում և դարձել է թիմի լավագույն ռմբարկու։ 1966թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության երկրորդ խմբի «Ա» դասում։


1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. խաղացել է ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր:


1966թ. մրցաշրջանի վերջում տեղափոխվել է Երևանի «Արարատ», որի կազմում մինչև 1975թ. հանդես է եկել ԽՍՀՄ առաջնության բարձրագույն խմբում, ուր մասնակցել է 243 խաղի, խփել 56 գոլ, դարձել ԽՍՀՄ չեմպիոն, կրկնակի գավաթակիր։ Թիմի անփոխարինելի ավագն էր։


1976թ. խաղացել է Մոսկվայի «Սպարտակում»։ Կարիերան ավարտել է ՖԻՄԱ և «Ղարաբաղ» թիմերում։
1971-1972թթ. խաղացել է ԽՍՀՄ հավաքականում։ 1972թ. Մյունխենի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր։


Մարզել է Բեյրութի ՀՄԸՄ-ն, Հայաստանի Երիտասարդական հավաքականը, «Սպարտակ» և «Բանանց» ակումբները։
2005 թվականից «Բանանց» ակումբի փոխնախագահն է։
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ամբիոնի վարիչ։


2009թ. ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
2011թ. շնորհվել է Հայաստանի Հանրապետության ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի պատվավոր կոչում։


2013թ. հոկտեմբերի 10-ին Հայկական ֆուտբոլի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և ձեռք բերած փայլուն նվաճումների համար պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:


Մեր խորին ցավակացությունն ենք հայտնում Հովհաննես Զանազանյանի ընտանիքին, հարազատներին, մտերիմներին, ընկերներին և բարեկամներին:

 

 Արամ Ուգուջյանը