Աշխատելով ինքներդ ձեզ վրա' զգալիորեն կբարձրացնեք ձեր ինքնագնահատականը: Աշխատե՛ք միշտ հասնել ձեր առջև դրված նպատակին. դրա համար փորձեք որոշակիացնել իրատեսական և հաղթահարելի նպատակներ: Հստակ որոշեք ձեր գործողությունների պլանը և ստիպեք ձեզ աննահանջ հետևել դրանց, ինչքան էլ ժամանակ առ ժամանակ սկսածը կիսատ թողնելու գայթակղություն առաջանա:

 

 

Հիշե՛ք, թե ինչքան կարևոր են մեր աշխարհընկալման համար կատարված բարի գործերը, ինչքան կարևոր է ինքներս մեր մեջ լավագույն մարդկային գծերը դաստիարակաելու մղումը, ձգտումը մեծացնելու մեր հետաքրքրությունների ու նախասիրությունների շրջանակը: Զբաղվե՛ք ձեր սիրած գործով. ժամանակի հետ դուք ձեռք կբերեք փորձ ու հմտություն, որը հետո առիթ կդառնա հպարտանալու ինքերդ ձեզնով:
Բարձր ինքնագնահատական ունենալու համար ոչ պակաս կարևոր է շրջապատի հետ հարաբերություններ կառուցելու հմտությունը, անմիջական լինելու կարողությունը, լավ ընկերներ ու ծանոթներ ունենալը. իսկ դա անհնար է առանց կոռեկտ շփման հմտություննրի տիրապետելու և ինքնավերահսկման կարողության:

 

 

Շարունակությունն՝ այստեղ: