Մոնակոյի մայրաքաղաք Մոնտե Կառլոյի հանրահայտ խաղատանը հոկտեմբերի 2-15-ը տեղի կունենա կանանց շախմատի ՖԻԴԵ-ի <Գրան Պրիի> խաղարկություն նոր շրջափուլի 1-ին փուլի մրցաշարն ,որին մասնակցող աշխարհահռչակ 12շախմատիստուհների թվում է նաև հայազգի անվանի շախմատիստուհի , 2001թ կանանց շախմատի 2001թ Եվրոպայի չեմպիոնուհի , Ֆրանսիայի 6-ակի չեմպիոնուհի (նա նաև 2015թ Ֆրանսիայի չեմպիոնուհին է) , Մոնտե Կառլոյի կանաց շպխամտի թիմի կազմում Եվրոպայի ակումբային թիմերի չեմպիոնների գավաթի խաղարկության բազմակի հաղթող , հանրահայտ գրոսմայստեր Էլմիրա Սկրիպչենկո –Աղաբաբյանը:

 

Նա այդ բարձր պատվին արժանացել է, որպես ստուգատեսի կազմակերպիչների նոմինատ: Հիշեցնենք ,որ Մոլդովայի մարաքաղաք Քիշնևում ծնված ու այսօր 39-ամյա Էլիմիրան ՀՀ կրկնակի, Մոլդովայի 8-ակի չեմպիոնուհի,Արցախում ծնված ճանաչված գրոսմայստեր Նաիրա Աղաբաբյանի դուստրն է: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 60հազար եվրո է ,որից 10հազարը բաժին է հասնելու այս փուլի հաղթողին: Սակայն տեղին էնշել ,որ 12մասնակիցներից և ոչ մեկն անմասն չի մնա դրամական պարգևավճարից:Անգամ վերջին՝12-րդ տեղը գրավող շախմատիստուհին կստանա 2500եվրո խրախուսական պարգևավճար:

 


Բացի այդ յուրաքանչյուր փուլի հաղթողը ստանում է հաշվարկային 160, 2-րդ տեղ գրավողը ՝ 130, 3-րդը ՝110, 11-րդ տեղը՝20, իսկ 12-ն էլ 10միավոր:
Մրցաշարի մասնակիցների թվում են աշխարհի գործող չեմպիոնուհի Մարիա Մուզիչուկը (Ուկրաինա) , աշխարհի նախկին չեմպիոնուհիներ ՝ Հու Յիֆանը (Չինաստան), Անտոանտեա Ստեֆանովան(Բուլղարիա), Ալեքսանդրա Կոստենյուկը( Ռուսաստան) , ինչպես նաև բարձակարգ այնպիսի շախմատիտուհիներ ,ինչպիսիք են Հեմփի Կոներուն (Հնդկաստան), Աննա Մուզիչուկը (Ուկրաինա), Նանա Ձագնիձեն (Վրաստան), Եվրոպայի նախկին չեմպիոնուհիներ՝ Պիա Կրամլինգ (Շվեդիա),Նատալյա Ժուկովան (Ուկրաիnա), և նաև Նատալյա Պոգոնինան (Ռուսաստան),Սարասադատ Խադեմալշարիեհը ( Իրան): Նկատենք ,որ հայ շախմատիստուհին, ով հաշխարհային դասարկարգման ՖԻԴԵ- ի ցուցակում հոկտեմբերի 1-ին դրությամբ 42-րդ վարկանիշն ունի աշխարհում, այս գերմրցաշարում 12մասնակիցների մեջ անհատական վարկանիշով միայն 11-րդ է և գերազանցում է միայն Իրանի պատվիրակին:

 

Ընդհանրապես շատ ուժեղ կազմ հավաքած այս գերմրցաշարը մասնակիցների անհատական միջին՝ 2517 վարկանիշն ունի ու այդ առումով թերևս կանանց շախմատի պատմության ամենաբարձրակարգ մրցաշարն է: Հավելենք ,որ կանանց շախմատի ՖԻԴԵ-ի <Գրան Պրիի>(<Մեծ մրցանակի> )խաղարկությունը հանդիսանում է 4 գերմրցաշարերից բաղկացած մրցաշարք, որի 4փուլերը անցկացվելու են 2տարվա՝2015-2016թթ-ի ընթացքում : Մրցաշարքի ընդհանուր հաղթող ՝ բացարձակ հաղթողը կստանա հավելյալ 25հազար եվոր պարգևվճար և իրավունք կստանա աշխարհի չեմպիոնուհու կոչման մրցամարտում ձեռնոց նետելու աշխարհի գործող չեմպիոնուհուն: Մոնտե Կառլոյի փուլին հաջորդող մյուս 3 փուլերի գերմրցաշարերի մրցավայրերն են՝ Կիշը (Իրան ,2016թ փետրվարին),Թբիլիսի (Վրաստան ,2016թ մայիսին),և Չենդուն (Չինաստան, 2016թ հուլիսին):

 

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին Մոնտո Կառլոյում տեղական ժամանակով ժամը 19-ին կկայանա <Գրան Պրիի> 1-ին փուլի գերմրցաշարի բացման հանդիսավոր արարողություննու վիճականությունը:Էլմիրային բաժին հասավ 9-ը համարը:
Իսկ այսօր՝ հոկտեմբերի 3-ին ժամը15-ից արդեն գործի կդրվեն շախմատի ժամացույցներն ու կընթանան 1-ին տուրի հանդիպումները: Մեկնարկային տուրում հայազգի շախմատիստուհին սևերով կմրցի աշխարհի նախկին չեմպիոուհի ,ռուսաստանցի Ալեքսանդրա Կոստենյուկի հետ: Տուրի մյուս պարտիաներում կհանդիպեն ՝
Ժուկովա –Ձագնիձե, Խադեմալշարիեհ-Աննա Մուզիչուկ,Մարիա Մուզիչուկ- Ստեֆանովա, կրամլինգ- Հու Յիֆան,Կոներու –Պոգոնինա:

 


Նշենք նաև ,որ հոկտեմբերի 12-ին գերմրցաշարում հանգստայան օրէ , իսկ հաղթողն էլ հայտնի կդառնա հոկտեմբերի 15-ին՝եզրափակիչ ՝11-րդ տուրի ավարտից հետո:Այդ օրը հանդիպումները կսկսվեն մնացած տուրերի համեմատ ավելի վաղը ՝ժամը 11-ին ,իսկ ժամը 17-ին տեղի կունենա ստուգատեսի փակման արարողությունը:

 

Արամ Ուգուջյան