Երկար ժամանակ մասնագետները նշում էին, որ զարկերակային ճնշումը բարձրանում է աղի գործածումից: Այդ պատճառով նրանց ովքեր ունեին հեպորտոնիա կամ բարձր ճնշում, արգելվում էր աղ օգտագործել: Այս արդեն քսիոմ դարձած ճշմարտությունը փորձում են հերքել Նյու Յորքի ու Կանզասի գիտնականները: Նրանց հետազոտությունների համաձայն, աղը առահասարկ չի ազդում զարկերակային ճնշման վրա: Նրանց պնդմամբ, աղը նաև երակներում առաջացող խցանումների պատճառ չէ: Գիտնականները վստահեցնում են այս ամենի պատճառը շաքարավազն է (կամ շաքարը):
Սա պարզելու համար գիտնականները փորձարկման են ենթարկել 8647 կանանց ու տղամարդկանց: Նրանք նկատել են, որ հենց շաքարի գործածումն է բացասաբար ազդում հիպոտալամուսի վրա, ինչի արդյունքում սրտի աշխատանքը դանդաղում էկամ ընդհակառակը արագանում է: Սա իր հերթին կարող է հանգեցնել ինսուլտի:
Բացի այդ գիտնականները նշում են, որ հենց շաքարավազի բարձր մակարդկան է օրգանիզմում հարուցում բազմաթիվ այլ հիվանդություններ:
Որպեսզի զարկերակային ճնշումը լինի նորմերի սահմանում, չառաջանա շաքարային դիաբետ և ավելորդ քաշ, ըստ գիտնականները օրվա ընթացքում պետք է օգտագործել ոչ ավել քան 7-8 գդալ շաքարավազ: Սակայն ցանկալի է, որ դա լինի, ոչ ավել քան 3 գդալը:
Վրեժ Հովսեփյան