Արմավը' բնական դեղամիջոց մի շարք հիվանդությունների դեպքում.
Արմավը (խուրմա) հարուստ է մանրաթելերով, ինչը կարևոր է մարսողության կարգավորման համար: Բացի այդ, արմավի պարունակության մեջ առկա բնական շաքարը հիանալի տարբերակ է առօրյայում շաքարի օգտագործմանը փոխարինելու համար:
Արմավը հագեցնող ու սննդարար լինելուց բացի արմավը բուժիչ հատկություններ ունի և նպաստում է որոշ հիվանդությունների բուժմանը, ինչպես, օրինակ, սակավարյունության, բարձր խոլեսթերինի և, անգամ, քաղցկեղի դեպքում: Պարբերականը ներկայացրել է մրգի հարուստ կենսական պարունակությունն ու դրա օգտակարությունը:

 


Երկաթ
Երկաթի հարուստ պարունակությունը նպաստում է սակավարյունության բուժմանը: 100 գրամ արմավը պարունակում է 0.90 գրամ երկաթ, որը հավասար է երկաթի օրական անհրաժեշտ չափաբաժնի 11 տոկոսին:
Աչքի վիտամիններ
Արմավը հարուստ է լյութեին և զեաքսանտին նյութերով, որոնք հայտնի են որպես աչքի վիտամիններ և օգտակար են աչքի ցանցաթաղանթի ու այն հատվածի համար, որը տարիքի հետ վնասվում է:
Փորլուծություն
Արմավը պարունակում է կալցիում, որն անհրաժեշտ է փորլուծության բուժման համար: Արմավի կանոնավոր օգտագործումը նպաստում է աղիներում օգտակար մանրէների աճին:

 


Փորկապություն
Արմավը կարգավորում է մարսողությունը' նպաստելով օրգանիզմում թունավոր նյութերի վերացմանը:
Կարգավորում է քաշը
Արմավը հագեցվածության զգացողություն է ապահովում և սննդարար նյութերի շնորհիվ նպաստում քաշի նվազմանը: 1 կգ արմավը պարունակում 3000 կալորիա:

 


Ամրապնդում է սիրտը

Արմավը, կանոնավոր օգտագործման դեպքում, բարենպաստ ազդեցություն է ունենում նաև սրտի վրա :
Մի քանի արմավ գիշերը կարելի է թրջել և թողնել 1 բաժակ ջրում, իսկ առավոտյան հարել ջրի հետ և ըմպել օրվա ընթացքում մի քանի անգամ: Այն կարող է կանխել նաև սրտի կաթվածը:
Էներգիայի աղբյուր
Արմավն օգնում է ստանալ բնական շաքարների առավելագույն պաշար:

 


Վրեժ Հովսեփյան