Խորվաթիայի Պորեչ քաղաքում ավարտվեց 8-18 տարեկան պատանիների և աղջիկների շախմատի Եվրոպայի հոբելյանական՝ 25-րդ առաջնությունն, որի 6 տարիքային խմբերում ընդհանուր առմամբ 41երկրի 838 մարզիկ՝ 354 շախմատիստուհի , 484 շախմատիստ էր հանդես գալիս:
Հայաստանն այս անգամ ստուգատեսում ուներ 24պատվիրակ ՝ 16շախմատիստ ու 8 շախմատիստուհի:

 


Եզրափակիչ ՝9 տուրից առաջ մինչ այդ գերազանց ելույթ ունեցած հայազգի 6 շախմատիստ հավակնում էր Եվրոպայի չեմպիոնի կոչման : Ցավոք, նրամցից միայն մինչև 16տարեկան աղջիկների խմբում ողջ մրցաշարի ընթացքում հիանալի հանդես եկած ու 6հաղթանակ տոնած և 3ոչ-ոքի խաղացած 15-ամյա Աննա-Մայա Ղազարյանին հաջողվեց հասնել իր նպատակին:Հոլանդիան ներկայացնող մեր հայրենակցուհին մրցաշարի մասնակից հայազգի ներկայացուցիչներից միակն էր, ում հաջողվեց հռչակվել Եվրոպայի չեմպիոն:

 


Իսկ ահա Եվրոպայի չեմպիոնի կոչմանն հավակնող հայազգի մյուս շախմատիստների մասնակցությամբ 9-րդ տուրի հանդիպումներում այսպիսի արդյուքներ գրանցվեցին՝
Մ8՝ Լեոնիդ Լիսցով,Ռուսաստան-Ռոբերտ Փիլիպոսյան,Հայաստան՝1:0,
Մ10՝ Նադյա Տոնչևա,Բուլղարիա- Հասմիկ Քոչարյան,Հայաստան՝0,5:0,5,
Մ12՝ Միհայ Օգեան ,Ռումինիա- Մամիկոն Ղարիբյան, Հայաստան՝1:0, Մ14՝Սերգեյ Լոբանով, Ռուսաստան-Արամ Հակոբյան, Հայաստան՝1:0,
Մ16՝ Աննա –Մայա Ղազարյան ,Հոլանդիա-Օլգա Միլնիկովա,Ռուսաստան՝0,5:0,5,
Մ18՝ Մանուել Պետրոսյան, Հայաստան- Տիտաս Ստրեմավիչուս,Լիտվա՝0,5:0,5:

 


Արդյունքների ամփոփումից հետո պարզ դարձավ ,որ ՀՀ 24պարտվիրակներից միայն երկուսին է հաջողվել դառնալ մրցանակակիր:Ավագ տարիքի պատանիների՝ Մ18խմբում առաջնությունն առանց պարտության (4հաղթանակ , 5ոչ-ոքի) անցկացրած ու 6,5 միավոր վաստակած 17-ամյա ստեփանակերտցի միջազգային վարպետ Մանուել Պետրոսյանը դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն ու պարգևատրվեց արծաթե մեդալով: Թուրք շախմատիստ Ալի Մարանդիից միայն կես միավորով ետ մնացած արցախցի պատանին նաև 13,6 կետով բարելավեց իր անհատական ընթացիկ վարկանիշը:

 


Մ14 տարեկանների խմբում անցյալ տարի արծաթե մեդալ նվաճած ՖԻԴԵ-ի վարպետ Արամ Հակոբյանն այս անագամ կես միավորվ ետ մնալով իրեն անհատական վարկանիշով գերազանցող ռուսաստանցիներ ՝ Սերգեյ Լոբանովից ու Անդրեյ Եսիպենկոյից , և իր ակտիվում գրանցած 7 միավորով ստիպված եղավ բավարարվել բրոնզե մեդալով:Արամը նաև իր ընթացիկ անհատական վարկանիշը բարելավեց 26կետով:
Համեմատության համար նշենեք ,որ , անցյալ տարի՝2014թ-ին Բաթումում ընթացած Եվրոպայի 24-րդ առաջնությունում գյումրեցի Մամիկոն Ղարիբյանը( Մ10 խմբում) նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը , իսկ Արամ Հակոբյանն (Մ14) ու Մարիամ Մկրտչյանն (Մ10) արժանացել էին արծաթե մեդալի:

 


Այս անգամ մեր պատվիրակներից ուժեղագույնների տասնյակում տեղեր զբաղեցրին նաև հետևյալ շախմատիստները՝
Մ8՝ Ռոբերտ Փիլիպոսյան ՝ 6,5 միավոր ՝ 4-րդ տեղ , անհատական ընթացիկ վարկանիշը նվազեցրեց 20,4 կետով:
Մ10՝Հասմիկ Քոչարյան ՝6,5 միավոր ՝5-րդ տեղ,անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց՝ 223,2 կետով ,
Մ12՝ Մամիկոն Ղարիբյան՝6,5 մաիվոր ՝ 6-րդ տեղ , անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց՝ 45,6 կետով ,
Մ12՝ Մարիամ Մկրտչյան՝ 6,5միավոր ՝ 8-րդ տեղ (կիսեց 4-8-րդ տեղերը) , անհատական ընթացիկ վարկանիշը բարելավեց՝ 68 կետով:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: