ՌԴ-ի ավիահարվածները ԻԼԻՊ-ի դիրքերին բազմակի շահարկումների տեղիք են տալիս: Միջազգային հարթակում կրկին շահերի բախում է: ՌԴ-ն ապացույցներ է ներկայացնում, որ ավիահարվածները միմայն ԻԼԻՊ-ի դիրքերին են ուղղված եղել, իսկ ԱՄՆ-ն հակառակն է ապացուցում:
Սիրիայի ընդդիմությունն արհեստական պահվող կառույց է, որը ուղղված է բացառապես Ասադի ու նրա կողմնակիցների դեմ:

 


ՌԴ ավիահարվածները, եթե ուղղված են եղել ոչ միայն ԻԼԻՊ-ի դիրքերին, այլև այսպես կոչված ընդդիմությանն, սա հստակ մեսիջ է ԱՄՆ-ին և Ասադի դեմ պայքարող ուժերին, որ ՌԴ-ն պաշտպանելու է Ասադին և չի թուլացնելու իր ներկայությունը տարածաշրջանում, իսկ ԱՄՆ-ի քայլերն ու բողոքները հստակ ցույց են տալիս, որ Ասադի խնդիրը վաղուց փակված է իրենց համար ու արհեստածին ընդդիմության միջոցով նրանք ուզում են իրենց ներկայաությունն ամրապնդեն այդ տարածաշրջանում:
Թուրքիան, որը համարվում է ԱՄՆ-ի դաշնակիցներից մեկը ռազմական առումով, այս պահին ներքին խնդիրներ ունի: ԻԼԻՊ-ը դուրս է եկել վերահսկողությունից, ԱՄՆ-ի դաշնակից Իսրաելը խնդիրներ ունի Թուրքիայի հետ, Հունաստանն էլ միանշանակ պետություն ու դաշնակից չէ իր վատ տնտեսական վիճակով, իսկ Պարսկաստանի վրա հույս դնելը ավելի քան անիմաստ կլինի, Պարսկաստանը իր շահերի համար է աշխատում, իսկ Իրաքը ԻԼԻՊ-ի պատճառով լարված իրավիճակում է: Մնում է ստեղծել արհեստական ընդդիոմթւոյւն կամ նման մի բան, որին էլ ՌԴ-ն է հարվածում:

 


Այս խառը իրավիճակը միմիայն ձեռնտու է Հայաստանին: Քանզի այս ընթացքում Հայաստանը կարող է ճիշտ քայլերի արդյունքում տարածաշրջանում դառնալ առաջատար պետություն և համագործակցության եզրները կարող է մեծացնել Պարսկաստանի հետ, որը այս պահին մեր ամենաիրական հեռանկարն ու պարտնյորն է:

 


Էդգար Խաչատրյան