Ամեն տարի՝ ապրիլին, Լիվերպուլից ոչ հեռու գտնվող Էյնթրի քաղաքում անցկացվում է «Grand National» ձիարշավը: Այն համարվում է ամենատպավորիչը Անգլիայում և այնտեղ է հավաքվում գրեթե 100.000 հանդիսատես: Նրանցից շատերը գալիս են աջակցելու իրենց սիրելի մարզիկներին, կամ էլ՝ խաղադրույք կատարելու:



Քաղաքում սկսում է տիրել մրցակցության մթնոլորտ, իսկ հատուկ կանանց համար կազմակերպվում է «Լեդիների օրը»: Այս օրը կանայք՝ կրելով էլեգանտ զգեստներ, երկրպագում և ոգեշնչում են իրենց սիրելի մարզիկներին: Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում լուսանկարներ, որտեղ պատկերված է, թե ինչպես են Մեծ Բրիտանիայում անցկացնում «Լեդիների օրը»: