Արամ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Սիլվա Համաբարձումյանի շուրջ իր իսկ կողմից բարձրցրած աղմուկը որոշ հարցերի մասին խորհելու առիթ է տալիս: Մեր մեջ ամրագրված է հայ կնոջ կերպար, ձևավորում է որոշակի արժանիքների հանրագումարով: Նոր ժամանակները պետք է որ հարստացնեին այս կերպարը, տրված ազատությունները, կնոջ և տղամարդու իրավունքների հավասարության մասին հիշեցումները, դրանց նաև ինչ-որ չափով իրականացումը բնականաբար պետք է հրապարակ բերեին հայ կնոջ, հայուհու հարստացված կերպար: Առաջին հայացքից գուցե փնտրենք ու գտնենք եզակի անձեր, կանայք, որոնք «հավասարվում են» տղամարդկանց՝ պահպանելով իրենց կանացիությունը, իրենց հմայքը, չեն մոռանում իրենց մայր ու կին լինելը, հասարակության մեջ «կանացիության պահպանման» բնությունից իրենց տրված սուրբ պարտականությունը: Մենք՝ հայ կանայքս, բիզնես կմտնենք, թե այլ աշխատանք կանենք, չպետք է մոռանանք, որ հայկական իրականության մեջ առաջինը հայ կինն է պատասխանատու թե ընտանեկան և թե հանրային բարոյականության համար:
Սիլվա Համբարձումյանի դեպքը, ցավոք, հակառակն է հիշեցնում: Հայ բիզնես կնոջ կերպարը պիտի որ ուղեկցվեր գեղեցիկ ընտանիքով (սա կարևոր է, բայց պարտադիր չէ. նայած ում կյանքը ոնց է դասավորվում), առաքինությամբ, բարեգործութամբ, գթառատությամբ, բարեկրթությամբ: Սակայն այս դեպքում մենք գործ ունենք ճիշտ հակառակի հետ, և ես, որպես հայ կին, խիստ կասկածում եմ, թե բիզնես աշխարհի որոշ կանայք կուզենային ինչ-որ բան իրենց պրակտիկայում ունենալ տիկին Սիլվայի անցած ճանապարհից: Վերջին 10-15 տարիներին այդ տիկնոջ շուրջ ինչեր ասես որ չեն եղել. կալանք, քրեական տարրեր, գողական կամ կիսգողական միջավայր, բարոյազրկություն, խաբեություն, ապտակ, ճիշտ ու սխալի գողական աշխարհին հատուկ գզվռտոցներ, մեղադրանքներ ու մեղադրանքների հերքում, քայքայված ընտանիքներ, անպատասխանատու վերաբերմունք իր և շրջապատի նկատմամբ, և այլն, և այլն:
Գուցե սրանց մեջ իրենց մեղքի բաժինն ունեն նաև նրա շրջապատում եղած տղամարդիկ, հաստատ ունեն: Բայց չէ ՞որ այդ մարդկանց ու այդ շրջապատի ընտրությունն ինքն է արել: Եվ այն, որ այսօր այս տիկինը հայտնվել է իր հետ «թշնամացած» նաև տղամարդկանց միջավայրում, դա արդեն իսկ հուշում է մի տխուր իրողություն ևս. իր վերաբերմունքով նա իր հետ հարաբերվող տղամարդկանց մեջ սպանում է նաև կնոջ նկատմամբ ցուցաբերվելիք մեծահոգությունը, հանդուրժողականությունը, զիջելու և ներելու ունակությունը:Հաստատ սա չէ մեր երազած բիզնես կնոջ կերպարը: Վերադառնամ վերնագրին. ինչու նաև մոռանալ Հերոստրատին: Պատմությունը շատերին է հայտնի. Հերոստրատ անունով մի սրիկա որոշեց անմահանալ, այդ նպատակով նա հրդեհեց աշխարհի 7 հրաշալիքներից մեկը՝ Աֆրոդիտեի տաճարը: Այստեղից մարդկանց բառապաշար մտավ «հերոստրատի փառք» արտահայտությունը, որ նշանակում է անմահանալ վատ արարքով:
Մարդիկ նաև ստեղծեցին «մոռանալ հերոստրատին» արտահայտությունը, որ վատ արարքը անմահանալու, հասարակության կողմից չմոռացվելու միջոց չդառնա: Ցավոք, տիկին Սիլվայի պարագայում մենք գործ ունենք այն դեպքի հետ, որ իր բիզնեսը կորցրած, իր միջավայրն ու անունը արատավորած հայ գործարար կինը փորձում է նոր սկանդլներով իր վրա բևեռել հասարակության ուշադրությունը: Տխուր է, դրա համար պիտի մոռանալ այս կերպարը ընդհանրապես, այս դեպքում՝ իրոք «մոռանալ Սիլվային», որպեսզի որևէ մեկս չկրկնի նրա սխալները, չգնա նրա արատավոր ճանապարհով»: