Ֆրանսիացի նկարիչ Սիրիլ Ռոլանդոն ազատ ժամանակ սիրում է պատկերել գեղեցիկ սյուրռեալիստական նկարներ: Դեռևս 2003 թվականին՝ օգտագործելով միայն մկնիկն ու նկարչական ամենապարզ ծրագրերը, նա սկսեց ինքնուրույն սովորել թվային արվեստ:
Արվեստագետի կրթության բացակայությունը ոչ մի կերպ չի ազդել նրա աշխատանքների որակի վրա: Ռոլանդոն մասնագիտությամբ հոգեբան է, և այդ գիտելիքները նրան օգնում են նկարների միջոցով փոխանցել մարդկային ամենատարբեր հոգեվիճակները:
Նկարիչը շեշտում է, որ ուզում է՝ իր նկարները խոսուն լինեն, այլ ոչ թե պարզապես պատկերներ: Ձեզ ենք ներկայացնում նկարչի հիասքանչ աշխատանքները: