Լենի Ռիֆենշտալը 3-րդ Ռեյխի ամենահայտնի ռեժիսորներից մեկն էր, որին սիրում և իր մեձավոր շրջապատում միշտ հյուրընկալում էր նաև ֆյուրերը
Եվ ահա մի օր, երեկոյան ուշ ժամի, Ռայխսկանցելիարիայից զանգում են Լենիին և ասում, որ ֆյուրերը ցանկանումէ նրան տեսնել։ Լենին բնականաբար խուճապի մեջ է ընկնում, քանի որ ուշ ժամին շտապ կանչը ֆյուրերի մոտ կարող էր նշանակել կամ շտապ հանձնարարություն, կամ դիտողություն, նկատողություն
Հետագայում այդ դեպքի մասին Լենին գրել էր իր հուշերում.
«Ես մտա ֆյուրերի մոտ։ Նա մենակ էր։ Տեսնելով ինձ նա ժպտաց, առաջարկեց նստել, և սկսեց խոսել, երկար, առանց ընդմիջումների։ Նա խոսում էր ամեն ինչից, որևէ կերպ չանդրադառնալով իմ գործունեությանը, չնկատելով անգամ իմ ներկայությունը։ Նրան անգամ այդ պահին հետաքրիքր չէր, թե ով էր իր դիմաց նստած, ե՞ս թե որևէ այլ մեկը։ Ես հասկացա, որ չկար որևէ շտապ հանձնարարություն կամ այլ բան։ Ֆյուրերը ուղղակի ցանկանում էր խոսել, և նրան պետք էր մեկը, որը կկարողանար լսել նրա անվերջ մենախոսությունը»։
Այցը տևել էր ամբողջ գիշեր, որի ընթացքում Լենի Ռիֆենշտալը ստիպված էր եղել ժամեր շարունակ լսել Ադոլֆի մենախոսությունը իր կյանքի, անցած ճանապարհի, հաղթահարած դժվարությունների, պատանեկան և երիտասարդ տարիների մասին։ Մի խոսքով այն ամենը, ինչի մասին ուղղակի ուզում էր խոսել, կամ պատմել, կիսվել Ադոլֆը, իսկ Լենին ստիպված էր լսել նրան ամբողջ գիշեր, առանց ընդհատելու կամ հեռանալու հնարավորության։ Այցը ավարտվել էր միայն առավոտյան կողմ, երբ Ադոլֆը համարել էր, որ ասել է ամեն ինչ, ինչ ցանկանում էր ինչ-որ մեկին ասել, և քնաթաթախ Լենին դուրս էր եկել ֆյուրերի մոտից։
Ինչո՞ւ հենց Լենին, հայտնի չէ։ Թերևս այն պատճառով, որ նա համարվում էր 3-րդ Ռեյխի ամենահայտնի և ինտելեկտուալ, ֆյուրերի կողմից ամենասիրված և մտերիմ կանանցից մեկը։
Իսկ ինչո՞ւ հենց կին։ Հասկանալի է, որ բազմաթիվ բարձրաստիճան տղամարդիկ ամեն ինչ կտային, որ ֆյուրերը իրենց ներկայությամբ գոնե մեկ ժամ անկեղծանար։
Որովհետև հայտնի փաստ է, որ տղամարդկանց լավագույնս կարողանում են կանայք լսել։ Ու հենց կանանց ներկայությամբ է տղամարդը միշտ տրվում անվերջանալի մոնոլոգի, միայն կնոջ ներկայությամբ է անկեղծանում ու պատմում ամենանվիրական գաղտնիքները, երազանքները, ծրագրերը և այլն (սա ցանկացած տղամարդ կարող է փաստել, այդ թվում և ես ՃՃ) ։ Ու կապ չունի, ով է այդ տղամարդը, շարքային մեկը, թե 20-րդ դարի ամենազորեղ մարդկանցից մեկը։ Տղամարդը մնում է տղամարդ անկախ ամեն ինչից ու էս առումով բացառիկ կախվածություն ունի կնոջից։ Տղամարդկանց մոնոլոգները հազվադեպ են լինում, բայց լինելուց կարող են ժամեր տևել։
Մի խոսքով, շատ խոսուն ու հետաքրքիր փաստ է։
Ի դեպ, հայտնի է փաստ է, որ ինչ-որ խելացի մեկի ներկայությամբ նման մենախոսությունների տրվելու նոպա ուներ նաև Ստալինը։
Նկարում՝ Ադոլֆ Հիտլեր և Լենի Ռիֆենշտալ
Վլադ Հովհաննիսյան