Չինաստանի հարավ-արևելյան Հունան նահանգում բացվել է կախովի ապակե կամուրջը։ Կառույցի բարձրությունը 180 մետր է, իսկ երկարությունը՝ 300 մետր:Այդ կառույցը դարձել է աշխարհում առաջին ապակե կախովի կամուրջը: Նա միացրել է երկու լեռ «Shiniuzhai» ազգային արգելոցում:
Կամրջի կառուցումն իրականացրել են 11 ինժեներներ՝ մի քանի ամսվա ընթացքում: Նախկինում այդտեղ եղել է փայտե կամուրջ, բայց անցած տարի փայտե տախտակները փոխարինել են ապակե պանելներով:
Ի դեպ, չնայած նրան, որ կամուրջը կառուցված է շատ ամուր և բավականին անվտանգ է, միևնույն է այցելուները վախենալով և իրարից բռնվելով են անցնում կամրջի վրայով: Ստորև Ձեզ ենք ներկայացնում աշխարհի առաջին կախովի ապակե կամրջի լուսանկարները: