Բնական դեղամիջոց' արյունատար անոթների խցանումը կանխելու համար.
Տնային պայմաններում պատրաստվող բնական դեղամիջոցի բաղադրատոմս եմ ներկայացնում, որն օգնում է բարելավել սիրտը սնուցող արյունատար անոթների և սրտի աշխատանքը, ինչպես նաև կանխում է արյունատար անոթների խցանումը:
Դեղամիջոցը պատրաստելու համար անհրաժեշտ են հետևյալ բաղադրիչները.
1 բաժակ սխտորի հյութ,
1 բաժակ կիտրոնի հյութ,
1 բաժակ խնձորի սիդր,
1 բաժակ կոճապղպեղի հյութ,
3 բաժակ մեղր:

 


Պատրաստման եղանակը: Բոլոր բաղադրիչները, բացի մեղրից, խառնելով պետք է միատարր զանգված ստանալ և տաքացնել թույլ կրակի վրա: Պետք այն եփել, մինչև որ կաթսայում մնա խառնուրդի մեկ երրորդը: Ապա անհրաժեշտ է թողնել, որ սառչի և 3 բաժակ մեղր ավելացնել ու լավ խառնել: Անհրաժեշտ է պահել ապակյա տարայով' սառնարանում:
Օգտագործումը. պետք է ուտել 1 ճաշի գդալ ամեն առավոտ' նախաճաշից առաջ:

 

Վրեժ Հովսեփյան