Զարմանում եմ, ի՞նչու ենք պահանջում Երևանի քաղաքապետարանից չեղյալ հայտարարել Էրեբունի-Երևան տոնակատարությունները և այդ գումարը ուղղորդել դեպի սահմանամերձ շրջաններ: Եթե ընդունենք, որ գաղափարը լավն է, այդ դեպքում' ի՞նչու միայն Երևանի քաղաքապետարանից են պահանջում անել դա, երկայացուցչական ծախսեր ունեն Հայաստանի բոլոր քաղաքներն ու գյուղերը, բոլոր գերատեսչությունները, եթե սկզբունքը ուտել-խմել քեֆ անելու վրա գումար չծախսելն է, ապա պետք է բոլորից պահանջել, հակառակ պարագայում տպավորություն է, կարծես թե ուղղակի կենտրոնացել ենք քաղաքապետարանի վրա:

 

 

Իսկ իմ անձնական կարծիքն էլ այն է, որ եթե պետք լինի պետությանը, ապա բյուջեների կրճատում և ուղղորդում, ապա դա կարվի կենտրոնացված եղանակով, մենք պետություն ենք և պետության մասշտաբով որոշումներ կայացնելու համար ունենք իշխանություն: Իսկ եթե կան մարդիկ, ովքեր անկեղծորեն այդպես են մտածում, ապա նրանք նման օրինակ պետք է ծառայեն առաջին հերթին իրենց անձով, օրինակ' իրենց ընտանեկան միջոցառումներ չանեն ւ այդ գումարը ուղարկեն Տավուշի մարզպետարան, կամ' հրաժարվեն իրենց հանգստի անցկացումից և այլն: Ասելիքս այն է, որ ծայրահեղություններ մեջ ընկնել պետք չէ:

 

 

Զոհրապ Եգանյան