Արդեն հայտնել ենք ,որ Հարավային Կորեայի Մունգյոնգ քաղաքում սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 13-ը ընթանալու է բանակայինների 6-րդ համաշխամաշխարհային մարզական խաղերն , որին մասնակից 133 երկրի բանակային մարզիկներ մեդալներ են խաղարկելու 24 մարզաձևերի մրցումներում: Բուն մարզական միջոցառումներն ընթանալու են հոկտեմբերի 2-11-ը: 
Արդեն տեղեկացրել ենք նաև ,որ այս ստուգատեսի ըմբշամարտի մրցաշարում, որ կայանալու է հոկտեմբերի 5-10-ը Հայաստանը ներկայացնելու են բանակային 8 ըմբիշներ ՝ 4-ական հունահռոմեկան ,և ազատ ոճերի ըմբշամարտերի մրցումներում:

 


Ինչպես հայտեց ձյուդոյի ՀՀ ֆեդերացիայի փոխնախագահ Դավիթ Խիթարյանը բանակայինների կարևորագույն այս մարզահադեսին Հայաստանը կներկայացնեն նաև բանակային 4ձյուդոյիտներ: Կորեական տատամի վրա իրեն վարպետությունը ձյուդոյի ՀՀ երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Մարտին Սարգսյանի ղեկավարությամբ կցուցադրեն ԳարիկՀարությունյանը (60կգ), Հարություն Դերմիշյանը (66կգ), Ալբերտ Մկրտչյանն (73կգ ) ու գերծանր ՝+100կգ քաշային Հակոբ Առաքելյանը: 
Կորեա մեկնող ձյուդոյի ՀՀ պատվիրակության ղեկավար Դավիթ Խիթարյանն ,ով նաև միջազգային կարգի մրցավար է կլինի ստուգատեսը սպասարկող մրցավարների թվում: Խիթարյանը տեղեկացրեց ,որոնք մրցավայր են մեկնելու սեպտեմբերի 30-ին,իսկ խաղերի ծրագրով ձյուդոյի մրցաշարն ընթանալու է հոկտեմբերի4-6-ը: 

 


Բանակայինների 6-րդ համաշխամաշխարհային մարզական խաղերում առաջին անգամ Հայաստանը ներկայացուցիչ է ունենալու նաև հեծանվային սպորտում: Այստեղ ելույթ կունենա երիտասարդների աշխարհի առաջնության կրկնակի արծաթե մեդալակիր Մհեր Մկրտչյանը:

Հեծանվասպորտի ՀՀ հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյոզալյանը տեղեկացրեց է, որ պատասխանատու այդ ստուգատեսին իրենք պատրաստվում են Երեւանում,որտեղ Մհերն անհատական ծրագրով մարզումներ է անցկացնում, ու հույս ունեն ,որ Կորեայում նա լավ արդյունքներ կարձանագրի: Մարզիչը խնդրեց նաև իր երախտագիտությունը հայտնել ՀՀ պաշտպանության նախարարությանը իրենց նման բարձր պատվի ու վստահության արժանացնելու և այսպիսիկարևորգւոյն խաղերում նորամուտը նշելու առիթ ընձեռնելու համար: 

 


Մարզիչը իրազեկեց ,որ իրենք մրցավայր են մեկնելու սեպտեմեերի 30-ին ,ու որ բանակային հեծանվորդ՝ Մհեր Մկրտչյանը հանդես է գալու հոկտեմբերի 6-ին ու 9-ին անհատական մրցավազքում (40 կմ) ու խմբակային վազքում (135 կմ):

 


Հավելենք ,որ բանակայինների համաշխարհային մարզական խաղերն, ինչպես և օլիմպիական խաղերը կազմակերպվում են 4 տարին մեկ անգամ: Այսպես, 1-ին խաղերին ,որ տեղի են ունեցել 1995թ-ին Իտալիայի մայրաքաղաք Հռոմում մասնակացել են 83 երկրի 3990 բանակային մարզիկներ ,ովքեր մեդալներ են խաղարկել 21մրցաձևերում: Դրանց հաջորդած բանակային համաշխարահային մարզական խաղերը տեղի են ունեցել համապատասխանբար ՝ 2-րդը՝ 1999թ խորվաթական Զագրեբ, 3-րդը՝ 2003թ –ին իտալական Կատանե, 4-րդը՝2007թ հնդկական Հայդարաբադ ,ու 5-րդը՝ 2011թ բ րազիալական Ռիո Դե Ժանեյրո քաղաքում:

 

 


Այս մրցաշարերի մասին առավել մանրամասն ու հանգամանալի տեղեկություններ կարող եք ստանալ ՝ cismmilsport.org , ևkorea2015mwg.org կայքերից:
Պատրաստեց ՝ Արամ Ուգուջյանը: