Վրաստանի խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին վրացական ՛Իմեդի՛ հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ վրաց-ռուսական հարաբերություններն այքանով վատթար են, որ դրանց ավելի վատթարացնելու տեղ չկա: Ուսուպաշվիլիի կարծիքով՝ Վրաստանի գործող իշխանությունները հայտարարել են Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման ցանկության մասին:
Այդ նույն ժամանակ Մոսկվան, ըստ վրացի պաշտոնյայի, շարունակում է շրջափակման մեջ պահել Վրաստանի տարածքի մի մասը, և Մոսկվան դեռևս որոշակի նպատակներ ունի Վրաստանի հետ կապված: Այդուհանդերձ, Ուսուպաշվիլիի խոսքով՝ «Թբիլիսին փորձում է զերծ մնալ նախկին պրակտիկայից, այն է՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները վատացնելուց, և ձգտում է թուլացնել լարվածությունը, քանզի Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելու էլ տեղ չկա»:
Ալիկ Էրոյանց