Ադրբեջանցիները զանգվածաբար զոհվում են ոչ միայն նրանց համար արդեն իսկ օրինաչափություն դարձած հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով:

 


Ասում են՝ Սիրիայի տարածքում ռուսական զինուժի դիրքերի ամրապնդման հետ կապված վերջին զարգացումների համատեքստում ռուսական ինքնաթիռները, սիրիական բանակի ցամաքային ստորաբաժանումների հետ համատեղ, առաջին հաջողված ռազմական գործողությունն են իրականացրել Հալեպ նահանգի հյուսիս-արևելյան հատվածում, ինչպես նաև՝ նրա հարևանությամբ գտնվող՝ «Իսլամական պետության»(ԻՊ) վարչական կենտրոնը հանդիսացող ալ-Ռակկա քաղաքում՝ Ռակկա-Դայր ալ-Զուր ավտոմայրուղու երկայնքով: Ընդ որում, նաև ասում են, որ ալ-Ռակկայում ռուսական հետախուզության կողմից նախապես ստացված տվյալների ուղղությամբ հասցված օդային հարվածների հետևանքով ամբողջությամբ ոչնչացվել է ԻՊ-ի կազմում գործող, այսպես կոչված «ադրբեջանական գումարտակի» մարտական ճամբարն՝ իր հրամանատարի հետ միասին...

 

Արմեն Պետրոսյան