Արամ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Ինչ-որ մի տիկին՝ Սիլվա Համբարձումյան անունով, որ հանրությանը առավել շատ հայտնի է որպես Շաքար Սիլվա, մեյդան է բացել, քաղաքական դատողություններ է անում, սահմանադրությունից, արդարությունից, ազնվությունից ու պարկեշտությունից է խոսում:

 

Էդ էն Շաքար Սիլվան, որի մասին խոսելիս անվան փոխարեն «քցող, լիրբ, շառ» բառերն ավելի շատ են օգտագործվում: Հիմա լքվածի, հալածվածի կերպարով «քաղաքական գործիչ» է դարձել, կուսակցություն է բացում, թե կուսակցություն չբացեց, երկրից կգնա:
Ակամա Թումանյանի մուկիկի մահն ես հիշում՝ «Մուկիկի պես մարդը մեռնի, աշխարհ էսպես մնա անտե՞ր»:

 

Մի հարցնող լինի՝ բա մեզ ո՞ւմ ես թողնում, բա քո ստեղծած աշխատատեղն ընչի՞ ես փակում, բա մեզնից ոմանց ո՞վ սիրուն հեքիաթներ կպատմի, ո՞վ կքցի, ո՞վ մեր վրա շառ կանի:

 

Ափսոս ես, թե էն հին մեթոդներդ չեն աշխատում, չես կարողանում լավ խմես, որ համ սիրտդ բացվի, համ էլ… ղուրբան ըլնես կարդացողին:
Շաքար, քեզ էնքան բան կա հիշեցնելու, ավտոյի բագաժնիկից սկսած մինչև հատուկ ծառայություններ: Դու քո կեղտոտ գործն արդեն արել ես, կեղտոտվել ես, հիմա էլ սենսացիաներ ես ման գալիս: Քեզ նայի, կտեսնես, կլիանաս, կբավարարվես, ոտից գլուխ սենսացիա ես: Էստեղ են ասել՝ սելը ճռալու տեղ սելվորն է ճռում:

Էսօր բարի եմ, էսքանը: