1000-դրամանոց արծաթե հուշադրամ' Արշալույս Մյուռոնի կաթսայի պատկերով: Հուշադրամը հատվել է Գերմանիայի «Մայեր» դրամահատարանում' 2014 թ., քանակությունը՝ 2500 հատ:
Հայկական դրամի առկայությունը՝ նույնպես մեր ինքնության եւ ինքնիշխանության խորհրդանիշերից է:
Անգամ Անիի հայկական թագավորությունը չի ունեցել իր սեփական դրամը՝ շրջանառության մեջ են եղել հարևան պետությունների դրամական միավորները: Դրամ է հատել եւ ունեցել Կիլիկյան հայկական թագավորությունը, որից հետո հարյուրամյակների ընդմիջումից հետո՝ միայն 1919-ին դրամ (ռուբլի) ենք ունեցել արդեն Հայաստանի Հանրապետության օրոք:
Ռուբեն Շուխյան