Ռոբերտ Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ես բառ անգամ չեմ գրել ու չեմ գրի սահմանում տիրող իրավիճակի մասին, անկեղծ կամ ցուցադրական լաց ու կոծ չեմ արել ու չեմ անի…
Գնդապետ եմ, բայց սուվորովյան, կուտուզովյան մեծ ստրատեգ չեմ ներկայացել ու «խորիմաստ, կարևոր» խորհուրդներ չեմ տվել: Ես գիտեմ, որ ՊՆ-ն ամեն ինչ կանի ու անում է իրավիճակը վերահսկելու ու պատասխան գործողություններ կատարելու համար: Դուք ձեր շատ-շատ գրառումներով միայն օգնում եք թշնամուն և կամա-ակամա խանգարում զինվորականներին կատարել իրենց գործը…
Ի վերջո սիրելիներս, հարգելիներս մի′ խառնվեք երկրի պաշտպանության գործերին, դա պետական-ռազմական գաղտնիք է, շատ նուրբ, վտանգավոր ու լուրջ հարց, մի′ խառնվեք, հեռու մնացեք ձեր մեկնաբանություններով ու գրառումներով…
Մնում է գնաք վիրահատարան ու վիրաբույժին թելադրեք, սովորեցնեք, ցուցումներ տաք թե ինչպես վիրահատի…
Կարո՞ղ եք օգնեք' օգնե′ք բարոյապես, սգացեք' բայց անկեղծ ու ոգևորեք…Ոգևորեք, օգնեք, հույս տվեք, բայց միայն ոչ լաց ու կոծով…»