104-ամյա հրաշագործ տատիկ Գրեյս Բրեթն ամենայն հավանականությամբ աշխարհի ամենատարեց փողոցային արվեստագետն է։ Գրեյսն, ով 6 թոռներ ու 14 ծոռներ ունի, ամենածեր անդամն է «Souter Stormers» փողոցային արվեստագետների խմբի, ովքեր գունավոր գործվածքներով զարդարել են շոտլանդական բնակավայրի սահմանի 46 տարբեր տեսարժան վայրեր։
Ես կարծում եմ, որ իսկապես հրաշալի գաղափար է զարդարել քաղաքն ու վայելել գործելը։ Ես սիրում եմ հետևել, թե ինչպես են մյուսները տեսնում իմ աշխատանքները: Բացի այդ՝ քաղաքն այսպես ավելի հաճելի է։
Ձեզ ենք ներկայացնում 104-ամյա տատիկի ձեռքի հիասքանչ աշխատանքները՝ լուսանկարներով: