Չափազանց ամաչկոտ մարդը դիմազուրկ ամբոխում կորցնում է սեփական անհատականությունը և դառնում է սոսկ հասարակական բեմի առարկա: Ընդհանուր զանգվածին ձուլվելը արտաքին աշխարհից պաշտպանվելու միակ միջոցն է: Դա նման է այն բանին, երբ աշակերտները փորձում են թաքնվել, հենց որ ուսուցիչը դժվար հարցեր է տալիս:

 

Սակայն երբ ամաչկոտ մարդը դառնում է օբյեկտ, նրա համար գոյություն ունի միայն մեկ միջոց՝ ստիպելու ինչ-որ մեկին լուրջ վերաբերվել իրեն: Դա բռնության և ավերմունքի միջոցն է. «Եթե դու չխաղաս ինձ հետ, ես կքանդեմ քո ավազե ամրոցը, և այդ ժամանակ կիմանաս, թե ես ով եմ»:

ՖԻԼԻՊ ԶԻՄԲԵՐԴՈ

 

Հովիկ Չարխչյան