Մեր երկրի սահմանամերձ բնակավայրերի խաղաղ բնակչության գնդակոծումը հարձակում է մեզանից անխտիր յուրաքանչյուրի վրա, սրանից բխող բոլոր հետևանքներով:
Ըստ իս, մեր հանրային գիտակցության մեջ պետք է ամրակայվի այն մտայնությունը, թե մեր Հայրենիքի սահմանն անցնում է հենց մայրաքաղաքի կենտրոնով, քանի որ Հայաստանը տարածքային առումով փոքր երկիր է, իսկ, դիցուք, Տավուշից մինչև Երևան ընկած տարածությունը՝ ոչ ավել, քան երեք-չորս ժամ:
Հետևաբար, մեր երկրի ցանկացած «հեռավոր» գյուղի գնդակոծում պետք է ընկալվի որպես Հայսատանի սրտի ուղղությամբ հասցված նենգ հարված կամ մահափորձ, սրանից բխող այն բոլոր պատժիչ գործողություններով, որոնց հետևանքով հակառակորդը պետք է հասկանա, որ, պատկերավոր ասած, սահմանամերձ գյուղի գոմի ուղղությամբ արձակած իր յուրաքանչյուր գնդակ մեր կողմից դիտարկվելու է Երևանի կենտրոնի շենքի գնդակոծմանը հավասար թշնամական արարք, դրան բնականոն կերպով հետևելիք պատասխանի ողջ համարժեքությամբ:
Վարդան Ոսկանյան