Էքստրասենսի սպանության գործով գլխավոր կասկածյալ Մխիթար Մոս-Մուշեղյանի՝ «Հրապարակին» տված հարցազրույցը կարդալուց հետո, գոնե ինձ համար պարզ է, որ էս կուլիսի փոշին մեղավոր է:
Նախ, ի սկզբանե ուզում եմ նշել, որ երբ նախաքաննություն ընթացքի մեջ է լինում, ի սկզբանե սխալե հարցազրույցներ անել վկաների ու առավել ևս կասկածյալների հետ, որովհետև դա կարող է դառնալ աննուղղակի ճնշում քննչական մարմինների ու գործով անցնող մարդկանց վրա, բայց դե...
Ինչևէ, էս փսլնքոտը՝ անդրադառնալով իր մեղավոր-լինել չլիննելուն, հետևյալ բանն է բարբաջել.
«Ես չգիտեմ ինչ իրեր են, Աննայի ցուցմունքն է միայն, ես այստեղ եմ քննությանը չխոչընդոտելու համար, ոչ թե որպես մարդասպան: Ես երբեք չեմ ընդունել իմ մեղքը, երբ ավարտվի այս ամենը, ինձ ազատ կարձակեն, որովհետեւ ես դեռ մի քանի տոկոս հավատում եմ այս երկրի արդարադատությանը, չնայած այդ տոկոսը քիչ է, որովհետեւ ինքս միշտ ակցիաների եմ մասնակցել, ժողովրդի կողքին եմ եղել: Պարզապես, երբ նման բաներ են գրում, շատերը մոռացել են իմ վաստակը հայրենի թատերարվեստի զարգացման գործում»:
Ես քննիչ չեմ, ոչ էլ Շերլոկ Հոլմսն եմ, բայց գիտեմ մի բան՝ անմեղ մարդը ոչ նման պաթետիկ հայտարարություններ կանի, ոչ էլ ինչ որ ակցիաների մասնակցության ու իր «անգնահատելի» վաստակի մասին կխոսա: Էս տողերից կեղծավորության ու երկերեսանիության գարշահոտ է փչում, որը հարիր չէ անմեղ դատվողին:
Գուրգեն Վարոսյան