Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած 2015-ի հունվար-օգոստոս ամիսների սոցիալ-տնտեսական նախնական ցուցանիշների համաձայն, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 3,9 տոկոսով։
Այս տարվա միայն օգոստոսին 2014-ի օգոստոսի համեմատ աճը կազմել է 3,7 տոկոս, իսկ նախորդ ամսվա' հուլիսի նկատմամբ' 23 տոկոս:
Ըստ տնտեսության ճյուղերի, օգոստոսին հուլիսի նկատմամբ գյուղատնտեսությունն աճել է ավելի քան կրկնակի' 105,9 տոկոսով, արդյունաբերությունը' 0,6 տոկոսով, շինարարությունը' 11,9 տոկոսով, առեւտուրը նվազել է' 3 տոկոսով, ծառայությունները' 3,2 տոկոսով:
Ինչ վերաբերվում է 2015-ի օգոստոսի ցուցանիշների համեմատությունը 2014-ի օգոստոսի հետ, ապա արդյունաբերությունը աճել է 9,7 տոկոսով, գյուղատնտեսությունը' 10,8 տոկոսով, ծառայությունները' 1,1 տոկոսով շինարարությունը նվազել է 5,6 տոկոսով, առեւտուրը' 9,1 տոկոսով:
Կարինա Սանթրոսյան