Քանի դար էլ անցնի ռազմական գործը միևնույն է չի փոխվի: Քրդերը Թուրքիայի կործանման համար ընտրել են դասական ռազմական մեթոդ: Հարձակվում են թուրքական բանակի զրահապատ մեքենաների վրա, իրենց ինքնաշեն ռումբերով պայթեցնում, վնասում , հետագա օգտագործման համար անպիտանի դարձնում բավականին թանկարժեք զրահապատ մեքենաները: Քրդերը շեշտը դրել են, ոչ թե թուրք զինվոր սպանելու, այլ որքան հնարավոր է շատ զինվոր վիրավորելու վրա: Սա ևս ապացույց մի բանի, որ քրդական պայքարը ուղղորդվում է ռազմական գործին գիտակ մարդկանց կողմից:

 

Տեսե՛ք, եթե զինվորը սպանվում է, նրա վրա այլևս պետությունը ծախսեր չի կատարում, իսկ վիրավոր զինվորի համար հսկայական ծախսեր է կատարում՝ բուժում, ցմահ թոշակ, զանազան արտոնություններ և այլն: Ռազմական տեխնիկայի կորուստը ևս շատ թանկ է նստում պետության վրա, այն էլ զրահապատ տեխնիկայի: Կարծում եմ , որ քրդերը շուտով կունենան լուրջ հաջողություններ:

 


Կիլիկիա Հայաստան