Ես զարմանում եւ զայրանում եմ, երբ բոլորը ընտրությունների արդար կամ կեղծված լինելու վերաբերյալ խոսակցությունները տանում են հարեւան-ծանոթ-ընկեր-բարեկամ-տաքսու վարորդ հարթություն: Ընդորում, դա անում են նաեւ հայտնի մարդիկ, լրագրողներ, քաղաքական գործիչներ: Նույն կերպ հասարակությունը, քաղղաքացիները, հարեւանները ինչքան ասես չճշտված, չհաստատված, ՙՙ բեսեդկայի ՚՚, սուրճի սեղանի բամբասանքներ, ենթադրություններ ու խոսակցություններ են տարածում եւ ՙՙ նաղդում ՚՚ որպես բացարձակ ճշմարտություն...Մեր շենքի, կողքի շենքի, վերջին մուտքի...աղջիկը համարձակ է, նորաձեւ է հագնվում, ազատամիտ է՝ ուրեմն անբարոյական է, մյուսին անծանոթ մեքենա բերեց, ուրեմն հաստատ սիրած ունի...
Գրեթե նույնն է նաեւ ընտրությունների վերաբերյալ խոսակցությունները, մյուս բնագավառներում աջ ու ձախ հնչող բամաբասանքները: Իսկ մեզանում շատերն են սիրում գիտակ երեւալ, տեղեկացված,լսած-չլսածը, տեսած-չտեսածը գունազարդել, բազմապատկել, զոռ տալ երեւակայությանը, ենթադրություններ անել, ՙՙ հավաստի ՚՚ ներկայացնել, դրանում երկրորդ կարծիքը չկա:
Իսկը հայտնի ՙՙ Ծառայողական սիրավեպ ՚՚ ֆիլմի Բուբլիկովի պատմությունը...
Դրա ապացույցն է նաեւ, որ Սահմանադրական դատարանում տեղի ունեցող դատաքննությունում, դիմող կողմը գրեթե չի կարողանում լուրջ փաստարկներ ներկայացնել, իրենց ելույթները համեմում են հռետորական խոսքերով ու ենթադրություններով:
Ցավալին այն է, որ նման վերաբերմունքով, ընդամենը ենթադրություններով, չփաստարկված տվյալներով մարդկանց մոտ խորացնում ենք կասկածները, ձեւավորում անվստահության, անհավատության մթնոլորտ, քաղաքացիներին տրամադրում իշխանությունների դեմ, փորձում անկայունացնել իրավիճակը:
Անկախ այդ ամենից, ինձ դուր է գալիս Րաֆֆի Հովհաննիսյանի պահվածքը, նրա կողմից նոր քաղաքական մշակույթ ձեւավորելու, խաղաղ, հանգիստ, քաղաքակիրթ ձեւով հանրահավաքները, երթերը, հանդիպումները անցկացնելու, անմտածված գործողությունները, սադրանքները կանխելու ջանքերը:
Երբ վերջին հանրահավաքին մասնակիցները դժգոհել են, գոռացել ՙՙ Հիմա, հիմա ՚՚, ի պատասխան Ր. Հովհաննիսյանը ասել է. ՙՙՈւժը արյուն չէ, ուժը մեր միասնությունն է, ուժը մեր հաղթանակն է, ոչ մի արյուն՚՚:
Սրանով ամեն ինչ ասված է, սա Րաֆֆին է՝ ազնիվ, կիրթ, գրագետ, քաղաքակիրթ, հանդուրժող, ողջախոհ, մի խոսքով իսկական քրիստոնյա: Ընտրություններում նա հավաքել էր բավականին ձայներ, ըստ հայկական ՙՙավանդական՚՚ իրականության, մեկ ուրիշը այլ կերպ կպահեր իրեն, կփորձեր ընդիմադիր դաշտում ցույց տալ իր առավելությունը, իր առաջինը լինելու փաստը: Բայց չէ, Րաֆֆին այլ է, նա ամենեւին վատ չզգաց առաջինը հանդիպել ՀՀ Նախագահին, ՀՅԴ ղեկավար մարմնի ներկայացուցիչներին, ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանին: Դա Րաֆֆին է, դա նրա նոր քաղաքական համեստության դրսեւորումն է, մշակույթը...Հետո ինչ, որ ըստ որոշների խարիզմատիկ չէ, քիչ խարիզմատիկ տականքներ կան?...
Սակայն հացադուլը, հայկական իրականությանը խորթ ՙՙգանդիզմը՚՚, քաղաքական ծայրահեղ քայլերը արդեն, իմ կարծիքով փակուղի է... Ես որպես ՀՀ քաղաքացի, որպես քրիստոնյա չէի ցանկանա, որ Ր. Հովհաննիսյանը իրեն փորձության ենթարկեր, քայքայեր առողջությունը, ակտիվ քաղաքական պայքարը փոխարիներ նստացույց-հացադուլով:
Ինչեւէ, այս ընտրությունները, հետընտրական զարգացումները լուրջ մտահոգություններ են առաջացնում, ուստի այս ամենից դասեր է պետք քաղել, լուրջ վերլուծություններ եւ քայլեր կատարել, այնպես անել, որպեսզի աստիճանաբար ձեւավորվի փոխադարձ հարգանքի ու վստահության մթնոլորտ:
Սրանով ամեն ինչ ասված է, սա Րաֆֆին է՝ ազնիվ, կիրթ մարդ է
16:20 - 12.Մարտ.2013
Աղբյուր՝
https://www.facebook.com/robert.melkonyan.9/posts/285556954908296?notif_t=close_friend_activity
Առաջարկում ենք նաև
18/08/20 18:11
Փաշինյանի բարեկեցության համար ճանապարհ փակած քաղաքացին անժամկետ հացադուլ և նստացույց է հայտարարել
16/02/15 15:52
Գագիկ Ծառուկյանին մանդատից զրկելու դեպքում ԲՀԿ պատգամավորները հացադուլ և նստացույց կսկսեն
12/07/13 19:30
Հացադուլ եւ նստացույց Ազատության հրապարակում
17/10/24 12:16
Այս իշխանությունները պարտավոր են զբաղվել գերիների հարցով. նստացույց կառավարության մոտ (տեսանյութ)
17/10/24 08:00
Հայաստանից՝ միակը. ինչի՞ համար է հայկական ընկերությունն ընդգրկվել հեղինակավոր վարկանիշային աղյուսակում. «Փաստ»
25/09/24 11:50
Փաշինյանի ելույթը Սփյուռքի գագաթնաժողովում. սխալ գաղափարներ, սխալ ժամանակի ընտրություն, սխալ վայր
21/06/24 08:40
«Իրավունք». Արթուր Վարդանյանը «Արմավիր» ՔԿՀ-ում անժամկետ հացադուլ է հայտարարել. երբ նրան առևանգել են, եղել է կնոջ հետ
16/05/24 12:45
Պայքարում եմ ճշմարտության համար. Լեո Նիկոլյանը 25 օր է հացադուլ է անում օդանավակայանում (տեսանյութ)
19/04/24 17:00
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է սկսել
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան