Ռուսական մեդիա դաշտում գնալով ավելի է ակտիվանում Սիրիա ցամաքային զորքեր ուղարկելու կոնցեպտի քարոզչությունը, ընդ որում, արդեն որերորդ անգամ լսում եմ խիստ ուշագրավ շեշտադրումներ, որ նման սցենարի դեպքում, Ռուսաստանը ցանկանում է կազմակերպել ՀԱՊԿ-ի կոնտինգենտի ներգրավում, որի կորիզը իհարկե կլինեն ռուսական զինվորականներ, սակայն կլինեն նաև ՀԱՊԿ անդամների զարամիավորումներ:

 


Օրինակ՝ Սոլովյովի «Воскресный вечер» թոք շոուի ժամանակ արդեն որերորդ անգամ լսեցի գովասանք՝ Հայաստանի հասցեին, որ ի տարբերություն Եվրոպայի, ՀՀ-ն ընդունել է 15000 փախստական Սիրիայից ու չի նվնվում եվրոպացիների պես, իսկ երեկվա թողարկման ժամակ, փորձագետներից մեկն առհասարակ հայտարարեց, որ տեսականորեն Հայաստանը պատրաստ է 1 բրիգադ ուղարկել՝ Հալեպի շրջանում հայազգի բնակչության անվտանգությունն ապահովելու ու Իսլամական պետության դեմ մարտնչելու համար:

 


Մի կողմից, այս լուրն անհանգստացնող է, քանի որ նման տեսական հեռանկարը եթե կյանքի կոչվի, պետք է հասկանալ, որ ԻՊ-ի ու իսլամիստական այլ խմբավորումների դեպ պայքարելը, որոնց սնուցում են ԱՄՆ-ը ու նրա դաշնակիցները՝ կատակ բան չէ ու դա անարյուն չի լինելու, այդ թվում նաև մեր համար:
Մյուս կողմից, պետք է հասկանալ, որ Հայաստանը կղզի չէ ու մեկուսացված չէ գլոբալ իրկանությունից և այն ինչ կատարվում է Սիրիայում, այլևս միայն Սիրիայի գործը չէ:

 

Եթե կուզեք, այնտեղ է որոշվում ողջ Մեծ մերձավոր արևելքի հետագա ճակատագիրը ու եթե Ասադի ռեժիմը տապալվի ու իսլամիստները հասնեն իրենց նպատակներին, վաղ թե ուշ նրանց դեմ ստիպված ենք լինելու պայքարել արդեն մեր հողերի վրա: Էլ չխոսեմ նրա մասին, որ ներկայումս իսլամիստների Ճամբարում հազարավոր ադրբեջանցիներ են մարտնչում ու հարուստ փորձ ձեռք բերում, որը ուրախությամբ կկիրառեն մեր դեմ, երբ այնտեղ այլևս անելիք չունենան:

 


Մի խոսքով, աշխարհը շատ արագ է փոխվում, հեռանկարներն էլ ավելի տագնապային են դառնում: Չի կարելի կտրվել իրականությունից ու «наша хата с краю» կենսափիլիսոփայական դեցվածքն ընդունել:

 

 

 

 

Կոնստանտին Տեր-Նակալյան