Անկրկնելի Ժասմինա Ռոսսին ճանաչված մոդել է: Նա համագործակցում է այնպիսի հայտնի բրենդների հետ, ինչպիսիք են՝ «Marks & Spencer», «Hermes и Macy’s»: Ժասմինան ծնվել է 1955 թվականին, Ֆրանսիայում, մեծացել է Կորսիկայում: Բնականաբար հետաքրքիր է, թե ինչպես է նրան հաջողվում այսքան գեղեցիկ տեսք ունենալ և, միաժամանակ, պահպանել առողջությունը:
-«Գաղտնիք գրեթե չկա: Ես պարզապես միշտ ուտում եմ օրգանիկ սնունդ, դեռ այն ժամանակվանից, երբ այն «նորաձև» չէր: Մարմինս մաքրում եմ ձիթապտղի յուղով, իսկ մազերիս քսում եմ կանոլայի յուղ: Շաբաթը մեկ անգամ օգտագործում եմ ձիթապտղի յուղով և շաքարավազով սկրաբ: Օրը մեկ անգամ ուտում եմ ավոկադո, ինչպես նաև՝ օրգանիկ ձուկ և միս»-իր գեղեցկության գաղտնիքներն է բացահայտում Ժասմինան:
Այսպիսով, Ձեզ ենք ներկայացնում 59-ամյա գեղեցկուհի մոդելի լուսանկարները: