Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում համաճարակաբանական իրավիճակը պայմանավորված սուր աղիքային վարակի դեպքերի գրանցման հետ մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում:
ԼՂՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ իրավիճակի սրացումը այս տարի արձանագրվել է օգոստոսի 12-ից իսկ համաճարակաբանական բարձրակետը դիտվել է օգոստոսի 23-ին: Համաճարակաբանական վիճակից ելնելով կոնտակտային վարակից խուսափելու նպատակով, նախարարության կողմից մշակվել և դպրոցական ու նախադպրոցական հիմնարկներին են տրամադրվել հուշագրեր որտեղ ներառվում են.
-Ուժեղացնել երեխաների ամենօրյա առավոտյան բուժզննումը՝ (ֆիլտրումը):
Սուր աղիքային վարակով կասկածելի և հիվանդ երեխաներին ուղարկել մանկական կոնսուլտացիա մանկաբույժի մոտ:
-Կազմակերպված օջախներում, որտեղ գրանցվել է սուր աղիքային վարակ և շիգելլա Զոննե, խմբի կոնտակտավոր աշխատողներին և երեխաներին ենթարկել աղիքային խմբի նկատմամբ մանրէաբանական հետազոտության:
-Հիվանդանոցից սուր աղիքային և շիգելլա Զոննե ախտորոշումով դուրս գրված երեխաներին, ինչպես նաև բացակայող երեխաներին ընդունել միայն տեղամասային մանկաբույժի տեղեկանքի համաձայն:
-Ուժեղացնել սանիտարահիգիենիկ և ախտահանման ռեժիմը, մշտապես ունենալ ախտահանիչ նյութեր և լուծույթներ:
-Կոնտակտավորների շրջանում կատարել ամենօրյա բուժհսկողություն 7 օր տևողությամբ (ջերմաչափում, հարցում, զննում):
-Ծնողների մոտ ուժեղացնել սան լուսավորչական աշխատանքները:
Իրականացնելով վերը նշված աշխատանքները այսօր սուր աղիքային վարակով հիվանդացուցյան գրանցման դեպքերը հանրապետությունում կարելի է համարել եզակի, իրավիճակը գտնվում է նախարարության հսկողության տակ և համոզված ենք, որ մոտ ժամանակներս հիվանդության դեպքերի գրանցումները կվերանան:
Վրեժ Հովսեփյան