Խորհրդարանում մեկնարկել են սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումները: ԱԺ-ն բավականին թեժ մթնոլորտում քննարկում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու հարցը:

 

Նախատեսվում է, որ մինչև հաջորդ քառօրյա մասնագիտական հանձնաժողովը քննարկելու է խորհրդարանական ուժերի առաջարկները, իսկ հոկտեմբերի սկզբի քառօրյայում հայտարարելու է, թե որ առաջարկներն են ընդունվել և հարցը դրվելու է քվեարկության:
Հարկ է նշել, որ Վենետիկի հանձնաժողովն օրերս հրապարակել է Հայաստանում սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ երկրորդ միջանկյալ կարծիքը, որտեղ, ի թիվս այլ նկատառումների, ներկայացված է նաև համամասնական ընտրակարգի անցնելու և կայուն խորհրդարանական մեծամասնություն կազմելու վերաբերյալ Սահմանադրության փոփոխության նախագծի առանցքային համարվող 89-րդ հոդվածի վերախմբագրված տարբերակը:

 


Փաստաթղթում նշվում է նաև, որ առաջին միջանկյալ կարծիքում ներառված էին հիմնական չորս առաջարկություններ, որոնք բոլորն էլ ամբողջությամբ կամ մասնակիորեն հաշվի են առնվել:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխությունների վերամշակված տարբերակում հստակեցվել է նաև միասեռ ամուսնությունների հետ կապված դրույթը, որը մեծ աղմուկ էր բարձրացրել հասարակության շրջանում:
Նշենք, որ այս թեմայի վերաբերյալ խնդիրն առաջացել էր այն բանից հետո, երբ պարզվել էր, որ Վենետիկի հանձնաժողովին ուղարկված անգլերեն տարբերակում «Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդն իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն» ձևակերպման փոխարեն գրված է «Ամուսնական տարիքի հասած կանայք և տղամարդիկ իրենց կամքի ազատ արտահայտությամբ միմյանց հետ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն»:
Հուսանք, որ սահմանադրական փոփոխությունների նոր նախագիծը մեզ կտա կառավարման ավելի արդյունավետ համակարգ' լրացնելով դաշտում առկա թերությունները:

 



Բարև ձեզ, եթե նյութը հետաքրքրում է կարող եք տեղադրել ձեր կայքում, շնորհակալություն.

Անկեղծանում են խզմալյանն ու մարտիրոսյանը

Արդեն մի քանի օր է մամուլն ակտիվորեն քննարկում է Ադրբեջան փախած Վահան Մարտիրոսյանի քայլը, ով այսպես կոչված «Ներազգային ազատագրական շարժում» նախաձեռնության ղեկավարն էր (ի դեպ այդ շարժում ասվածը ՀՀ պետռեգիստրում գրանցված չէ) ու ժամանակ առ ժամանակ հանդես էր գալիս քաղաքացիական տարբեր նախաձեռնություններում' տպավորություն ստեղծելով, իբր պայքարում է երկրում առկա մի շարք խնդիրների դեմ:

 


Նշենք, որ ընտանիքով հայտնվելով Ադրբեջանում, վերջինս հայտարարել է, թե իր գլխավորած նախաձեռնության գործունեության պատճառով ինքը ՀՀ պատկան մարմինների կողմից ճնշումների է ենթարկվում: Մարտիրոսյանն Ադրբեջան փախուստը պատճառաբանել է նաև իր ընտանիքին սպառնացող վտանգով:
Հետաքրքիրն այն է, որ այս օրերին բավական ակտիվացել է նաև կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, ով արտահայտելով իր «հեղինակավոր» կարծիքը, Վահանի ֆոնի վրա, փորձում է իր վրայից ջնջել դավաճանի պիտակը:

 


Հիշեցնենք, որ Խզմալյանը, ամիսներ առաջ, հարցազրույց էր տվել ադրբեջանական haqqin.az կայքին՝ խոսելով երկրում տիրող տնտեսական իրավիճակի մասին' քննադատելով Հայաստանի իշխանություններին:
Իսկ հարցին, թե ինչ տարբերություն կա ադրբեջանական կայքերին տված իր հարցազրույցի և Վ.Մարտիրոսյանի ասուլիսի միջև, կինոռեժիսորը հպարտորեն պատասխանել է, թե տարբերությունը տեսնելը շատ հեշտ է: Խզմալյանն արդարացնելով իրեն նշել է, որ ինքը չի փախել որևէ տեղ, խոսել է իր երկրում ու այդ ամենն արել է, որպեսզի փոխի իր երկիրը:
Իհարկե մենք հոգաչափ շնորհակալ ենք «պարոն» խզմալյանին, վերջինիս կատարծ «ազգանվեր» քայլի համար, սակայն ինչքան էլ խզմալյանը փորձի արդարացնել իրեն, նշենք, որ դավաճանությունն արդեն կատարված փաստ է, ու մեծ հաշվով, էական չէ' հարցազրույցը ադրբեջանական կայքն տրվել է ՀՀ-ից, թե Ադրբեջանից:

 

Եվա Գրիգորյան