Թուրքիայի զինված ուժերը Թուրքիայի երեք նահանգներում ուղարկել է ծանուցում այն մասին, որ շուտով այդ նահանգներում սկսվելու է հակաահաբեկչական ռազմական գործողություններ:

 

Ծանուցումներով նահանգապետերին հանձնարարվում է խաղաղ բնակչությանը տեղյակ պահել այդ գործողությունների մասին, որպիսզի աշնանային բերքահավաքը շուտ ավարտեն:Հակաահաբեկչական ռազմական գործողություններ կիրականացվեն Շիրնաքում, Հաքքարում և Թունջելիում:Երկու նահանգից արդեն կա դրական պատասխան, որով հավաստիացնում են, որ բնակչությունը պատշաճ կերպով տեղեկացված է , և նահանգներում ավարտված է բերքահավաքը:

 


Կիլիկիա Հայաստան