1990 թ օգոստոսի 5-ին Երևանում ծնված Կարեն Թովմասյանն իրավամբ այսօր Հոլանդիայի ծանրամարտի պարծանքն է համարվում, ու երազում է 2016 թ Բրազիլիայում կայանալիք ամառային օլիմպիական խաղերում վերջին 50 տարվա մեջ Հոլանդիան ներկայացնող առաջին ծանրորդը լինել:
25 տարեկան հասակում նա արդեն բավական փորձառու արհեստավարժ ծանրորդ ու մարզիչ է:
Կարենը 1999 թ ընտանիքի հետ Հայաստանից տեղափոխվել է Հոլանդիա, իսկ 14 տարեկանից Աշոտ Ղազարյանի ղեկավարությամբ Ամստերդամի Sportquest ակումբում սկսել է զբաղվել ծանրամարտով: Նա 11 տարիների ընթացքում Հոլանդիայի մասշտաբով նշանակալի հաջողությունների է հասել:
Ի դեպ,Ղազարյանը նորանակախ Հայաստանի պատմության մեջ միջազգային ասպարեզում հաջողություն արձանագրած առաջին ծանրորդներից մեկն է: Նա 1993 թ Չեբում (Չեխիա) ընթացած աշխարհի երիտասադական առաջնությունում հանդես գալով Հայաստանի երիտասարդական հավաքականի կազմում՝ բրոնզե մեդալ է նվաճել 64 կգ քաշային կարգում՝ երկամարտի 285 կգ (125+160) արդյունքով:
Կարենը 2004 թ մարզվել է Ամստերդամի Sportquest ակումբում, ապա նաև Դեվենտերում, իսկ 2011 թ հիմնել է ծանրամարտի սեփական ակումբը՝ Gewichthefclub Վիյհեում, որն մինչ օրս ներկայացնում է թե՛ Հոլանդիայում, և թե՛ միջազգային ասպարեզում:
Թովմասյանը Հոլանդիայի պատանեկան, երիտասարդական ու մեծահասակների առաջնությունների 8-ակի չեմպիոն է, 5 անգամ ճանաչվել է Հոլանդիայի լավագույն ծանորդ, ինչպես նաև 2 անգամ դարձել է BeNeLuxi միության (այն ներառում է եվրոպական հարևան 3 երկրներ՝ Բելգիան, Հոլանդիան ու Լյուսենբուրգը) չեմպիոն: Այժմ նրան են պատկանում 85 կգ քաշային կարգի Հոլադիայի թե՛ պոկում, և թե ՛ հրում վարժությունների ռեկորդները:
Միայն անցած մրցաշրջանում նա 5 անգամ թարմացրել է Հոլանդիայի ռեկորդների ցուցակը: Ուշագրավն թերևս այն է, որ Կարենը գահընկեց է արել մինչ այդ այս քաշային կարգում թուրք ծանրորդ Ադամ Կալային պատկանող Հոլանդիայի ռեկորդները: Այժմ Թովմասյանի պոկում վարժության ռեկորդը հավասար է 163 կգ-ի ,իսկ հրումինն էլ ՝ 198 կգ-ի
Օրերս Կարենև իր մարզական կենսագրության ընթացքում արդեն 4-րդ անգամ հռչակվել է տղամարդկանց ծանրամարտի Հոլանդիայի 85կգ քաշային կարգի չեմպիոն: Իսկ ընդհանուր առմամբ դա Հ երիտասարդ հեռանկարային հայ ծանրորդի Հոլանդիայում տարբեր տարիքային խմբերում (պատանեկան, երիտասարդական և մեծահասակների) ՝ նվաճած արդեն 8 -րդ ոսկե մեդալն է, որը յուրատեսակ ռեկորդ է:
Կարենն իր այս վերջին հաղթանակը նվիրել է իր հարսնացուին՝ հայուհի Ռիգինային , ում հետ հոկտեմբերի 11-ին Հոլանդիայի Հենգելո քաղաքում պատրաստվում է ամուսնանալ ու մեկնել ամուսնական ճամփորդության: Ըստ ամենայնի, նա հարգելի պատճառով չի հասցնի լիովին պատրաստվել ,ու չի մասնակցի նոյեմբերի 20-29-ը ԱՄՆ-ի Հյուստոն քաղաքում կայանալիք մեծահասակերի ծանրամարտի աշխարհի առաջնությանն ,որը նաև օլիմպիակակն վարկանիշային մրցաշարի կարգավիճակ ունի:
Թովմասյանը օլիմպիական ուղեգիր նվաճելու բաղձալի իր նպատակին կջանա հասնել արդեն 2016թ ապրիլի 10-16-ը Նորվեգիայի Ֆորդե քաղաքում ընթանալիք Եվրոպայի առաջնությունում:
Կարենը հայտնեց , որ իր հայուհի հարսանցուն Հոլադիայից է ,ու առայժմ ոչ մի առնչություն չունի սպորտի հետ ,սակայն դե իրենց ամուսնությունից հետո բնականաբար կսկսի հետաքրքրվել ու այսուհետ հետևել ամուսնու մարզական հաջողություններին ու մրցելույթներին:
Կարեն Թովմասյանն խոստացավ ջանք չխնայել իր նվիրական երազանքն կյանքի կոչելու համար:
Պատրաստեց՝ Արամ Ուգուջյանը: