«Մկնիկի մեկ հպումով կամ սմարթֆոնի վրա մատի մեկ շարժումով բանակի համար զգայուն (հնարավոր է՝ գաղտնի) տեղեկությունը կարող է հայտնվել համացանցում, ինչը զինվորի մահվան պատճառ կարող է դառնալ»։

 


Այս ահասարսուռ նախադասությունը գրել են ամերիկացիները, ովքեր, ինչպես գիտենք, խոսքի, մամուլի ու ընդհանրապես՝ բոլոր տեսակի ազատությունների պաշտպանն են։ Բայց արի ու տես, որ սոցցանցերում զինվորականների ներկայությունը սահմանափակում են։ Ընդորում, սահմանափակումները վերաբերում են նաև զինծառայողների ընտանիքի անդամներին։

 


Բայց ամերիկացիները նաև սովորում և սովորեցնում են, թե ինչպես վարվել սոցիալական սանցերում։ Սովորեցնում են զինվորականներին ու նրանց ընտանիքի անդամներին։

 

 


Միքայել Յալանուզյան