Գործարար միջավայրի զարգացման և ընդլայնման նպատակով շատ կարևոր է կազմակերպել տարատեսակ հանդիպումներ' տեղի և արտասահմանյան գործարարների միջև:
Հայ-ռուսական բիզնես միջավայրի արդյունավետության բարձրացման նպատակով Երևանում անցկացվելու է առաջին բիզնես ֆորումը, որին մասնակցելու են 5 ընկերություն Ուդմուրտիայից և Տոմսկից, ինչպես նաև 80 կազմակերպություն Հայաստանից:
ԵԱՏՄ-ին միանալուց հետո Հայաստանի շուկայի հանդեպ հետաքրքրությունը աննախադեպ աճ գրանցեց: Դրան նպաստեցին միության շրջանակներում Հայաստանին տրված թե’ մաքսային, թե’ հարկային արտոնությունները:

 


Բիզնես ֆորումին մասնակցող հայկական ընկերությունների մեծամասնությունը ներկայացնում է ոսկեգործության, գյուղմթերքների,կոնյակագործության, ավտոմոբիլային մարտկոցների ոլորտները: Իրենց կողմից առաջարկվող ծառայություններից են ՝ գազի եռակցման սարքավորումների և փականների, փաթեթավորման, գյուղատնտեսական ձեռնարկությունների և սննդի արդյունաբերության համար մասնագիտացված լվացող և ախտահանիչ միջոցների արտադրության, կազմակերպություններում աշխատանքի պաշտպանության աութսորսինգի և այլ ուղղությունները: Ֆորումի շրջանակներում սպասվում պլանավորվում է անցկացնել 70 երկկողմ հանդիպում:

 

Կարեն Մկոյան