Այսօր պարզ դարձավ,որ Բաքու չի վերադառնալու նաև Նիդերլանդներում Ադրբեջանի դեսպանատան ատաշե( կան կայքեր,որ նշում են՝հյուպատոս) Նահիդ Ջաֆարովը...Նա հրաժարվել է վերադառնալ Ադրբեջան և իր մյուս չվերադարձած գործընկերների պես երևի քաղաքական ապաստան խնդրի...Շատ ծիծաղելի մեկնաբանություն են արել այս առթիվ Ադրբեջանի ԱԳՆ-ում...Լրագրողներին այս գերատեսչության մամլո ծառայությունից հայտնել են,որ իրենք այդպիսի անուն ազգանունով աշխատակից ՉՈՒՆԵՆ,չնայած նրան,որ ԱԳՆ-ի կայքում այդպիսի անուն ազգանունով աշխատակից ԿԱ...Է.Մամեդյարովը եչևի ՀԵՏԻՆ թվով է նրան կրճատել,որ խայտառակ չլինի կամ էլ արդեն ՀՈԳՆԵԼ է փախուստի դիմած և Ի.Ալիևի վարչակազմին քննադատող դիվանագետների արարքների համար պատասխանել...Այս տարի սա պաշտոնապես արդեն չորրորդ դիվանագետն էր,ով հրաժարվում է վերադառնալ Բաքու...


Հիշեցնեմ,որ հունիսի սկզբին Եվրամիությունում Իսլամական համագործակցության կազմակերպության առաքելության ղեկավար Արիֆ Մամեդովի ֆեյսբուքյան գրառման հետևանքով և դա հավանության(լայքելու) պատճառով մեծ սկանդալ էր Բաքվում...Արիֆ Մամեդովը հրաժարվեց վերադառնալ Բաքու և մնաց Բրյուսելում՝քաղաքական ապաստան խնդրելով Բելգիայում...Իսկ մի քանի օր առաջ հրաժարվեցին Բաքու վերադառնալ Ավստրալիայում Ադրբեջանի դեսպանատան աշխատակից-դիվանագետներ՝Ֆարիդ Սուբխանվերդիևը և Անար Հասանովը...Վերջինս խայտառակ փաստեր էր հրապարակել Կանբերայում Ադրբեջանի դեսպան Ռովշան Ջամշիդովի բիզնես գործունեության մասին,ով ըստ Ա.Հասանովի դեսպանատան գումարները "պտտեցնում" է ծխախոտի և ալկոհոլի վաճառքի ոլորտներում...


Հետաքրքիրն այն է,որ մինչ դիվանագետների այս մասսայական փախուստը Ի.Ալիևի աշխատակազմի վերահսկողության տակ գտնվող մի քանի ԶԼՄ-ներ խիստ քննադատության սկսեցին ենթարկել Է.Մամեդյարովին..Իսկ այդ սկանդալներից հետո Ալիևի գրպանային քաղաքագետներից՝Էլհան Շահինօղլուն ընդհանրապես առաջարկեց պաշտոնազրկել Է.Մամեդյարովին,եթե վերջինս ինքնակամ չլքի պաշտոնը...


Նույն Է.Շահինօղլուն այսօր էլ խիստ քննադատեց Ադրբեջանի ԱԳՆ-ին՝"սև ցուցակում" ընդգրկված Լ.Արոնյանին և Հ.Մխիթարյանին Ադրբեջան այցելելու իրավունք տալու համար...Է.Շահինօղլուն շատ ՃԻՇՏ հարցադրում է անում."Արտասահմանցիները կարող են ասել,եթե Արոնյանին և Մխիթարյանին կարելի է ԱՆԱՐԳԵԼ Հայաստանից այցելել Լեռնային Ղարաբաղ,իսկ հետո էլ Ադրբեջան,մենք ինչո՞վ ենք նրանցից պակաս..."Շացտ ճիշտ է մտածում Շահինօղլուն և ապացուում,որ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ դեպքում ոչ միայն տխրահռչակ "սև ցուցակում" հայտնվածները կարող են այցելել Ադրբեջան,այլև ԱՐՑԱԽԱՀԱՅԵՐԸ...
Սև ամպեր են կուտակվել Է.Մամեդյարովի գլխին...

 

Գագիկ Համբարյան