Բելառուսում կայացել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որտեղ քննարկվել է ԵՏՄ-ում դոլարիզացիայի մակարդակի նվազեցումը:
Դոլարի պահանջարկի իջեցումը ոչ միայն ԵՏՄ-ի զարգացման առանցքային գործընթացներից է, այլ նաև ներկա փուլում Հայաստանի համար կարևոր գործընթացներից մեկը:
Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը հասել է 70 %-ի, ինչը, հաշվի առնելով արտարժութային շուկայի անկայունությունը, ենթադրում է տնտեսական շուկայի վրա զգալի ճնշումներ:
Վերը նշված իրավիճակից դուրս գալու համար հայկական կողմը առաջարկեց ԵՏՄ-ում ռազմավարական ապրանքների երկկողմ առևտուրը իրականացնել ռուբլու հիման վրա:
Ռազմավարական ապրանքներից են ' բնական գազը, էլէկտրաէներգիան, խմելու ջուրը, ռազմատեխնիկան, նավթամթերքները, ցորենը և այլն: Վերոնշյալ ապրանքների առևտուրը հայկական կողմը իրականացնում է միան ՌԴ-ի հետ, որը գումարային առումով գերազանցում է 700 մլն. դոլարը:
Այս գործընթացը կնպաստի դոլարային արտարժույթի պահուստների մեծացմանը, կնվազեցնի ռազմավարական ապրանքների գները, ինչպես նաև կբարձրացնի ռուբլու փոխանակային կուրսը:
Հաշվի առնելով, որ դեպի Հայաստան հոսող տրանսֆերտների 50 %-ը գալիս է Ռուսաստանից, ապա դա կնպաստի նաև մեր բնակչության գնողունակության բարձրացմանը:
Նարեկ Սարգսյան