Երկու օր առաջ ստորագրված պայմանագրի համաձայն՝ ՀՀ ներկրվող գազի գինը 189 դոլարից իջնելու է մինչև 165 դոլար:
Չնայած նրան, որ Nymex բորսայում սակարկվող բնական գազի գինը ներկայումս նոյեմբերի համեմատ նվազել է մոտ 40%-ով, դրամի արժեզրկումը հնարավորություն չտվեց կատարել սակագնի իջեցում: Այնուամենայնիվ վերը նշված նվազման շնորհիվ հնարավոր կլինի խուսափել գազի սակագնի հնարավոր բարձրացումից:

 


Ինչ վերաբերում է խոշոր ծավալի գազասպառողներին, ապա այս իջեցումը ուղղակի ձևով պետք է ազդի նրանց սակագնի վրա, ինչը և դրականորեն է անդրադառնալու բնակչության վրա: Պատճառը այն է, որ գազը գնագոյացնող ապրանք է, ինչը ենթադրում է, որ այն ուղղակիորեն անդրադառնալու է գնաճի դանդաղեցման վրա:
Վերը նշված պայմանագրի հետևանքով արտարժույթի արտահոսքը Հայաստանից կնվազի մոտ 45 մլն. դոլարով: Դա իր հերթին հնարավորություն կտա զգալիորեն համալրել ՀՀ արտարժույթի պաշարները:

 


Տնտեսական անկյուն