100 տարի առաջ քրդերը Օսմանյան Թուրքիային մատուցած ծառայությունների դիմաց՝ այն էր՝ հայոց եղեռնին անմիջական մասնակցությունը, այսօր Թուրքիայից պահանջում են իրենց խոստացված հայրենիքը: Ի դեպ հայրենիք, որի մի մասը արևմտյան Հայաստանի հողերն են ներառում:
Չնայած այն բանի, որ Հայաստանում ինֆորմացիոն հոսքը Թուրքիայից բավականին ժլատ է, 21-րդ դարում այդքան էլ դժվար չի հետևել Թուրքիայում տիրող իրավիճակին: Չնայաց այն բանի, որ արբանյակային հեռառարձակմամբ հեռուստաալիքների մեծ մասը հակված են ներկայացնելու պաշտոնական Թուրքիայի կողմից վերահսկվող տեղեկատվություն, կան ալիքներ և համացանցում հասանելի մամուլ, որ ներկայացնում են նաև քրդական տեսակետները:

 

Ի վերջո, համադրման արդյունքում կարելի է մոտավոր պատկերը ստանալ:Եթե Թուրքիայի հյուսիսային շրջաններում կյանքը ընթանում է սովորական հունով, հարավարևելյան հատվածում կոնկրետ պատերազմական իրավիճակ է: Եթե մինչ օրս PKK-ն պայքարում էր Թուրքիայի հատուկ ջոկատայինների դեմ, ապա արդեն երկու օր է Թուրքիայի թուրք քաղաքացիները կանգնել են ոստիկանների և զինվորների կողքին: Այն քաղաքներում, որտեղ քուրդ և թուրք ազգաբնակչությունը քանակապես հավասար են, թուրքերը, ոչ իհարկե առանց պետական մարմինների աջակցության, սկսել են քարուքանդ անել քրդերին պատկանող կուսակցական գրասենյակները; Կարելի է ասել, որ քաղաքացիական պատերազմի նախադրյալները արդեն իսկ ակնառու են: Այս զարգացումները շատ վտանգավոր միտում ունեն, քանի որ օր-օրի պայքարի աշխարհագրությունը ընդլայնվում է: Բացառվում է, որ քրդերը գործեն առանց կոնկրետ գերհզոր երկրների հովանավորության, քանի որ նրանց գործողությունները շատ գրագետ են և ղեկավարվում են արհեստավարժ կենտրոնից:

 

Եթե գերհզորները ցանկանում են Թուրքիային մեյսիջներ ուղարկել, ապա իրավիճակն արդեն դուրս է գալիս վերահսկողությունից; Եթե անգամ PKK-ի ղեկավարությունը հստակ գիտի իր առաջ դրած խնդիրը և հարկ եղած դեպքում կարող է գործողությունները դադարացնել, քաղաքացիական պատերազմի դեպքում քուրդ-թուրքական բախումները կանխելը անասելի դժվար կլինեն: Զինադադարը խախտված է, և Թուրքիայում ապրող ամենամեծաքանակ երկու ազգերը մտնում են միմյանց հանդեպ հարաբերությունները ճշտելու նոր փուլ: Կարժանանա արդյոք թուրքիան արաբական մի շարք երկրների ճակատագրին՝ այսօր դժվար է ասել, բայց այն, որ այս բախումները կրելու են երկարատև բնույթ՝ այլևս փաստ է:Թուրքիան երբեք չի համակերպվի իր տարածքների վրա քևդական ինքնավարությանը, ուր մնաց թե անկախ քրդական պետության ձևավորմանը:Ակնհայտ է Թուրքիայի պետական ապարատի մարդատյաց քաղաքականությունը և այն, որ քրդերին ճնշելու համար նրանք բացառապես ամեն բանի պատրաստ են և նրանց համար «խաղաղ բնակիչ» ասվածը գոյություն չունեցող տերմին է:

 

Գարիկ Պետրոսյան