ԱՎԾ-ի կողմից հրապարակված տվյալներով, այս տարվա առաջին ութ ամիսների սպառողական գնի ինդեքսը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 104.8%: Դա նշանակում է, որը հավելաճը տոկոսային առումով կազմել է 4.8%:
Վերը նշվածի մեջ պարենային ապրանքների հավելաճը կազմել է 5.2%, ոգելից խմիչքների և ծխախոտներինը ՝ 2.1%, ոչ պարնեային ապրանքներինը' 5.9%, իսկ ծառայություններինը' 3.4%:
Բիզնեսի պլանավորման և իրագործման համար հարկավոր է տնտեսության մեջ ապահովել նաև որոշակի գնաճ:

 


Գնաճի անկայուն դինամիկան բացատրվում է այս տարվա բուսաբուծության մոտ 30%-անոց առաջարկի ավելացմամբ' որը իր հերթին հանգեցրել է գյուղատնտեսական ապրանքների գների իջեցման:
Եթե մի կողմ դնենք գյուղատնտեսական ապրանքների գործոնը և դիտարկենք բնականոն գնաճը ապա ստացվում է, որ ՀՀ-ում 2015թ.-ից սկսած գները հավելաճը ամիսը ամսվա նկատմամբ միջինում նվազում է -0.1% մինչև -0.4%-ով: Ինչի հետևանքով 12 ամսյա բնականոն գնաճը կազմել է 2.2%:
Վերջին մետ կարվա ցուցանիշները փաստում են , որ օգոստոսի դրությամբ գնաճը կազմել է 3.6%, ինչը նշանակում է, որ այն գտնվում է թիրախային մակարդակում:

 


Տնտեսական անկյուն