Բենզինի և դիզվառելիքի գները ցածր են նախորդ տարվա նույն ժամանակահատվածից
Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն, 2015թ. օգոստոսին հուլիսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներն աճել են 0,2 տոկոս եւ 0,5 տոկոս, բայց 2015-ի օգոստոսին 2014-ի օգոստոսի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գները նվազել են համապատասխանաբար 8,6 տոկոսով և 7,6 տոկոսով, իսկ 2014-ի դեկտեմբերի համեմատ' 7,4 տոկոսով և 9 տոկոսով:
Անահիտ Գրիգորյան