Ոչ մի օրգան-համակարգ չի կարող ճիշտ գործել, եթե Դուք բավարար քանակով ջուր չեք խմում
Մարդու օրգանզիմը միջինում 70%-ով բաղկացած է ջրից, ուստի զարմանալի չէ, որ ջուրն օրնանիզմին անհրաժեշտ է ամեն օր: Ոչ մի օրգան կամ համակարգ չի կարող ճիշտ գործել, եթե դուք բավարար քանակով ջուր չեք խմում:

 


Ջուրը փրկում է սթրեսից
Եթե դուք գտնվում եք սթրեսային վիճակում, ապա ջուր խմելուց լավ բան չի կարող լինել, չէ՞ որ ջրազրկումը խորացնում է սթրեսի ախտանշանները՝ գլխացավ, մկանային լարվածություն, սրտխփոց: Օրգանիզմում ջրի քանակության նույնիսկ աննշան պակասը զգալիորեն ազդում է էներգիայի և մտավոր պրոցեսների վրա: Բացի դրանից, ջրազրկումը նպաստում է սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի արտադրության ավելացմանը:

 


Խորհուրդ. մարդը պետք է օրվա ընթացքում խմի առնվազն ութ բաժակ ջուր: Սակայն ընդունվող ջրի քանակը կախված է բազմաթիվ գործոններից՝ տարիք, ֆիզիկական ատիվության մակարդակ, առողջական վիճակ, ընդունվող դեղորայք, եղանակային պայմաններ: Գլխավոր օրենքը, որով դուք պետք է առաջնորդվեք, խմեք, երբ դուք ծարավ եք:
Ջուրն օգնում է նիհարել

 


Ըստ հետազոտությունների՝ մարդիկ, ովքեր ուտելուց առաջ խմել են երկուական բաժակ ջուր, 12 շաբաթների ընթացքում կորցրել են գործնականում 2 կիլոգրամ քաշ: Ջուրը տալիս է հագեցվածության զգացում, թույլ է տալիս փոքրացնել ընդունվող սննդի չափաբաժինը և հրաժարվել քաղցր կալորիական ըմպելիքներից:
Ջուրն ամրապնդում է իմունիտետը
Օրգանիզմը հիվանդագին մանրէներից պաշտպանելու համար քթի և բերանի խոռոչի լորձաթաղանթները պետք է գտնվեն խոնավվիճակում: Երբ դրանք չորանում են, վիրուսներն ու մանրէներն ավելի հեշտությամբ են հաղթահարում պաշտպանական արգելքները: Ջուրը նաև օգնում է ձեզ պահպանել առողջությունը ճանապարհորդությունների ժամանակ: Օդանավի ներսում մենք ստիպված ենք շնչել չոր օդ, ուստի թռիչքի ժամանակ պարտադիր պետք է պարբերաբար ջուր խմել:
Ջուրը լավացնում է ինքնազգացողությունը

 


Անկախ նրանից, թե որքան է ջրի ջերմաստիճանը, խմելու բուն ընթացքը կտաքացնի ձեզ ցրտին և կհովացնի տապին: Պարզվում է, ջուրը կարգավորում է մարմնի ջերմաստիճանը: Տապին մենք քրտնում ենք հովանալու համար, իսկ ցրտին դողում ենք տաքանալու համար: Սակայն ջրազրկման ժամանակ այդ մեխանիզմները ավելի վատ են աշխատում՝ թե ցրտին, թե շոգին:
Խորհուրդ. Քաղցր գազավորված ըմպելինքների, սուրճի և տաք շոկոլադի փոխարեն աշխատեք ջուր խմել: Օրվա ընթացքում ձեզ հետ ջրի շիշ ունեցեք, և մի մոռացեք խմել այն: Եթե դուք շատ եք շարժվում կամ սպորտով եք զբաղվում, աշխատեք ավելի շատ ջուր խմել:

 


Վրեժ Հովսեփյան