2015-ի առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանված մոտ 847 մլն դոլար ապրանքերի գերակշիռ մեծամասնությունը զբաղեցնում են 4 հիմնական ապրանքային խմբեր: Մասնավորապես, տարեկան արտահանման մեջ ամենամեծ տեղը զբաղեցնում է հանքահումքային արտադրանքը' 268 մլն դոլար, պատրաստի սննդի արտադրանքը' 154 մլն դոլար, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը (սեւ մետաղներ եւ դրանցից պատրաստված արտադրանք, պղինձ և արտադրանք պղնձից, ալյումին և արտադրանք ալյումինից, այլ ոչ թանկ. մետաղներ, մետաղակերամիկա և արտադրանք դրանցից)' մոտ 142 մլն դոլար եւ թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր (ոսկերչական, ադամանդագործական արտադրանք եւ այլն)' 124 մլն դոլար:

 


Այս 4 ապրանքախմբերի արտահանումը միասին վերցրած կազմում է մոտ 688 մլն դոլար:

 

Անահիտ Գրիգորյան