Հենց նոր Արցախ է ժամանել Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի սոցիալիստական խմբի պատվիրակությունը՝ գլխավորությամբ խմբակցության ղեկավար պրն Բրյունո Լը Ռուի։
Պատվիրակությանը դիմավորել են ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ, ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Դավիթ Իշխանյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ ԱԺ փոխխոսնակ Վահրամ Բալայանը և ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Ալյոշա Գաբրիելյանը:


Այցելությունը նախաձեռնել է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (Արևմտյան Եվրոպայի, Հայաստանի եւ Արցախի կառույցներ)։ Պատվիրակությանը ընկերակցում են Հայ Յեղափոխական Դաշնակցության Արևմտյան Եվրոպայի Կենտրոնական կոմիտեի, Հայ Դատի գրասենյակի եւ ՀՅԴ «Նոր Սերունդ» Երիտասարդական միության ներկայացուցիչները։


Ֆրանսիայի պատվիրակության հետ Արցախ են ժամանել եւ պաշտոնական հանդիպումներին մասնակցելու են ՀՅԴ Բյուրոյի անդամներ Մուրատ Փափազյանը եւ Կիրո Մանոյանը։

Վրեժ Հովսեփյան