Թուրքիայի կառավարությունը ծրագրում է թեթևացնել սպառողական վարկերի տրամադրման պայմանները:
Կառավարությունը նաև երկարաձգել է սպառողական վարկերի վճարման ժամկետները՝ 36 ամսից դարձնելով 48 ամիս:

 


Ավտոմոբիլային վարկերի վճարման ժամկետները ևս երկարաձգվել են՝ 48 ամսից դառնալով 60 ամիս:
Թուրքիայի տնտեսական աճր համեմատած անցած տարվա այս ժամանակահատվածին 2.6 տոկոսից նվազել հասել է 1.8 տոկոս: Նախկին փոխվարչապետ Ալի Բաբաջանը քննադատել է կառավարությանը բանկային գործում այսպիսի փոոոխություններ մտցնելու համար, նա ասել է , որ սա կկործանի Թուրքիայի տնտեսությունը և ,որ սա ընդամենը պայմանավորված է առաջիկա ընտրությունների հետ: Վարկերի վճարման երկարաձգումը կխորացնի երկրում առկա ֆինանասկան խնդիրները ,սակայն մի կարճ ժամանակաշրջանում այն իբրև դրական գործոն կընդունվի վարկառուների կողմից: Թուրքիայում վարկային պարտականությունները չկատարող վարկառուների թիվը հասել է տագնապալի մակարդակի: 2013 թ. այդ վարկառուների թիվը կազմում էր 698.000, 2014 -ին այն հասել է 1մլն սահմանագծին, իսկ 2015 թ. առաջին կիսամյակում արդեն 1 մլն է կազմում:Այս տվյալները տրամադրել է Թուրքիայի Բանկերի Ասոցիացիան (TBB):

 


Կիլիկիա Հայաստան