Թուրքիայի Եվրամիության հետ կապերի գծով նորանշանակ նախարար Ալի Աքբար Քոնջան,ով ներկայացնում է քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը» և ինքն էլ ազգությամբ քուրդ է,պատասխանելով լրագրողների հարցերին անդրադարձել է նաև Հայոց ցեղասպանությանը...«Միանգամայն պարզ է, որ 1915 թ. տեղի է ունեցել հայերի կոտորած...Բացարձակ միևնույն է,որ դուք դա անվանում եք «այսպես կոչված»...

 

Պարզ է,որ հայերը ենթարկվել են կոտորածների...Դա ընդունում են բոլորը...Մենք հիմա պետք է աշխատենք այն հարցի շուրջ,թե ինչպիս բնութագրենք տեղի ունեցածը...Մենք դա կքննարկենք մեր կուսակցությունում և կարտահայտենք մեր դիրքորոշումը...»,-ասել է Ա.Քոնջան...Հավելեմ,որ քրդամետ այս կուսակցության անդամները ԲԱԶՄԻՑՍ իրենց ելույթներում ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը,այլև կոչ են արել պաշտոնական Անկարային այն ընդունել և ներողություն խնդրել հայերից...


Այսպիսով,կարելի է ասել,որ Թուրքիայի ԵՄ հետ կապերի գծով նախարարը ՃԱՆԱՉԵՑ Հայոց Մեծ Եղեռնը...


Հ.Գ՚.Այս տարվա հունիսի 7-ին Թուրքիայում տեղի ունեցած պարլամենտական ընտրությունների արդյունքում օրենսդիր մարմին անցած չորս կուսակցություններին չհաջողվեց ձևավորել կոալիցիոն կառավարություն...Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանի հրամանով նոյեմբերի 1-ին երկրում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ..Իսկ մինչ այդ երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ձևավորել է կոալիցիոն կառավարություն,որի մեջ մտել է նաև քրդամետ «Ժողովուրդների Դեմոկրատական կուսակցությունը»...

 

Գագիկ Համբարյան