Երեւանի համալսարանի ուսանողներն ու դասախոսները 1920-ականներին... Լուսանկարում Երեւանի համալսարանի ուսանողներն ու դասախոսներն են' Աբովյան փողոցի վրա գտնվող համալսարանի նախկին շենքի մոտ: Համալսարանը փաստորեն առաջին բարձրագույն ուսումնական հաստատությունն էր' բացված հայրենի հողի վրա արդեն մեր ժամանակներում:

 


Հայաստանում համալսարան հիմնելու վերաբերյալ որոշումը Հայաստանի Առաջին Հանրապետության նախարարների խորհուրդը ընդունեց 1919 թվականի մայիսի 16-ին: Պաշտոնապես բացվել է 1920-ի հունվարի 31-ին' Ալեքսանդրապոլի առեւտրային դպրոցի շենքում: Առաջին ռեկտորն է դարձել Յուրի Ղամբարյանը, սկզբում եղել է մեկ պատմալեզվաբանական ֆակուլտետ, 262 ուսանող եւ 32 դասախոս: 1920 թ. սեպտեմբերից համալսարանն արդեն տեղակայված էր Երեւանում' Աստաֆյան (Աբովյան) փողոցում գտնվող ուսուցչական սեմինարիայի շենքում։ Սովետական կարգերի հաստատումից հետո, 1920-ի դեկտեմբերի 17-ին «Երևանի համալսարանի վերակազմության մասին» հրամանագրով համալսարանը վերանվանվում է Երևանի ժողովրդական համալսարանի։ Ռեկտոր է ընտրվում հայագետ, պրոֆեսոր Հակոբ Մանանդյանը։

 

Ռուբեն Շուխյան