
Ներկայացնում ենք տարբեր ժամանակներում աշխարհում եղած ամենաանհավանական հարկերը:
Զուգարանի հարկ
Նման հարկ մ.թ. 70-ական թվականներին սահմանել է Հռոմի կայսր Վեսպասիանը. դրա համար նրան մեղադրում էր սեփական որդին, որը դեմ էր նման հարկի: Սակայն կայսրը հավաքում է այդ փողերը և տանում որդուն, որն ասում է «Այո, այո, փողերից հոտ չի գալիս»:
Ազատության հարկ
Հին Հռոմում գոյություն ուներ այսպես կոչված ազատության հարկ (manumission), որը պետք է վճարեր ստրկությունից ազատված անձը: Որոշ դեպքերում ստրկատերն ինքն էր վճարում այս հարկը, քանի որ նա բավականաչափ հարուստ էր լինում ստրուկին ազատ արձակելու համար:
Ատամի հարկ
Օսմանյան կայսրությունում եղել է ատամի հարկ: Տեղի բյուրոկրատներն այնքան էլ գոհ չէին իրենց գերատեսչությունների ճաշարաններում մատուցվող սննդի որակից, որը հանգեցնում էր կարիեսի, իսկ ատամնաբույժների ծառայությունները շատ թանկ էին:
Շոգեբաղնիքի հարկ
Պետրոս 1-ինը 1704 թ. սահմանել է բաղնիքի հարկ: Իսկ Վենետիկում 1993 թ. սահմանվել է ստվերի հարկ, ըստ որի՝ պետք է վճարեն բոլոր հաստատությունները, որոնց հովանոցների ստվերը ընկնում է քաղաքի վրա:
Արևի հարկ
2000-ական թթ. Բալեարյան կղզիներում բոլոր զբոսաշրջիկների համար սահմանվել է արևի հարկ: Իբիցային Մայորկայի և այլ կղզիների հանգստավարար եկած զբոսաշրջիկները պետք է օրական վճարեն 1 եվրո:
Շարունակությունն՝ այստեղ: