ԱՄՆ ամենամեծ բժշկական հոլդինգներից մեկը' «Prime Healthcare Management»-ը, Միացյալ հայկական հիմնադրամի (United Armenian Fund) հետ համատեղ 1.8 միլիոն դոլարի բժշկական սարքավորումներ կնվիրաբերի Հայաստանի և Արցախի հիվանդանոցներին:

 


«Սա մեր երկրորդ մեծ բժշկական նվիրատվությունն է Հայաստանին և Արցախին»,- ասել է հիվանդանոցի նախագահ Միքայել Սարյանը' հավելելով, որ նախորդ տարի 2 միլիոն դոլարի բժշկական սարքերն են տրամադրվել Հայաստանի առողջապահության նախարարությանը: Սարյանը հավաստիացրել է, որ բարեգործական ծրագիրը շարունակական է լինելու: Armenianweekly-ի փոխանցմամբ' նվիրատվությունը ներառում է հարյուրավոր մահճակալներ, անզգայացման գործիքներ, վիրահատական սեղաններ, վիրահատական սարքեր եւ այլն:

 

 


Վրեժ Հովսեփյան