Բուրսան իր կենտրոնական շրջաններով հայտնվել է կրակի ճիրաններում: Աքսունգու և Գյոյնույկլյու անտառապատ տարածքներից սկիզբ առած կրակն արդեն հասել է Չաղրիշան Գունդոգդու գյուղերին: Կրակի արագ տարածմանը նպաստում է հյուսիսից եկող քամիները:

 


Տարածաշրջանի հրշեջ մեքենաները չեն բավարարում կրակի տեղայնացման համար:Կրակն արդեն այրել է 50 հեկտար սոճու անտառ, երեք գյուղերի բնակիչներ տարահանվել են, Բուրսայից՝ 40 տուն ,որոնք այժմ մի քանի մետր են կրակից հեռու :Բուրսային Ստամբուլից ևս հրշեջ 5 ուղղաթիռ է օգնության հասել, սակայն այժմ ուղղաթիռների աշխատանքը դադարեցված է և կվերսկսվի միայն առավոտյան: Հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում են ավելի քան 100 հրշեջ մեքենաներ և այլ օժանդակ մեքենաններ:

 


Առողջապահության նախարար Մյուեզզինօղլին ասել է , որ այժմ մեծ է վտանգը ծխահարման և թոքերի այրոցքների համար :Առայժմ ծխից թունավորվել է երեք մարդ: Բուրսայի նահանգապետ Մունիր Կարալօղլուն հայտարարել է , որ կրակի մարման աշխատանքները օդից դադարվել է մթի և թանձր ծխի պատճառով, նշելով , որ ցավոք (ուխա՜յ) դեռևս հնարավոր չէ կրակը տեղայնացնել: Կրակի առաջացման պատճառը դեռևս անհայտ է , շրջանառվում է վարկած , որի համաձայն չի բացառվում PKK-ի գործոնը:

 


Կիլիկիա Հայաստան